Մուկուչյան. Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի հատվածն արդեն իսկ մտել է ուժի մեջ, ու թեև դրանք ընտրողի տեսանկյունից դյուրացրել են ընտրական գործընթացը, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ–ի համար տեղին չի լինի օգտագործել «հեշտացնող» կամ «բարդացնող» եզրույթները։ Այս մասին գրում է armeniasputnik-ը:
Երկու պարագայում էլ, եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի տեղեկատվական նոր արշավների, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու տեղի ունեցած փոփոխություններին։
«Մինչև հունիսի 20–նն ընկած ժամանակահատվածը բավարար է, որպեսզի պատրաստվենք ընտրություններին, պատրաստենք համապատասխան տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն պարբերաբար և պարզաբանում կտան նոր քվեակարգի առանձնահատկությունը։ Շատ լայն ծավալով կլինի սոցիալական գովազդների միջոցով քարոզչական արշավ, որպեսզի ընտրողներն առավելագույն չափով լինեն իրազեկված և պատրաստված գան ընտրատեղամասեր»,– նշեց ԿԸՀ նախագահը։
Մուկուչյանի կարծիքով` կարևոր խնդիրը համավարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանմամբ ընտրական գործընթացի իրականացումն է, առավել ևս, որ նախկինում ԿԸՀ–ն նման փորձ չի ունեցել։ Ընտրատեղամասերում կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներ, հանձնաժողովի անդամները կունենան համապատասխան ուղեցույց, իսկ ընտրատեղամասերում հերթերի գոյացման ժամանակ պետք է արվի առավելագույնը, որպեսզի մարդկանց միջև պահպանվի սոցիալական հեռավորություն` հնարավոր ռիսկերից զերծ մնալու նկատառությամբ։
Հիշեցնենք` 2021թ-ի մայիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: