Մուսինյան. Եթե այս իշխանությունը սխալ ճանապարհով գնա, չենք խորշի դաժան քննադատության ենթարկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
-Պարոն Մուսինյան, հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ արմատական ընդդիմության դերը ստանձնել են արտախորհրդարանական ուժերը, որոնցից որոշները վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասցրել են անդունդի եզրին, խոսքը մասնավորապես ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին է վերաբերում: Ռ. Քոչարյանն էլ հայտարարում է, որ կոնսոլիդացնելու է այս ուժերին: Այս բևեռն, ըստ ձեզ, ուժ ունի՞, թե՞ ոչ:
-Այդ բևեռում հայտնված ուժերից մի մասին չգիտեմ որքանով է քաղաքական բառը սազում, բայց հասկանալի պատճառներով նրանք ճգնաժամի մեջ են, 20 տարի շարունակ ժողովրդի կամքին հակառակ լինելով իշխանություն՝ Հայաստանի, նրա ազգային և հասարակության շահերի դեմ արել են գրեթե բոլոր հնարավոր ոտնձգությունները, և հիմա հանրային ընկալման մեջ վատ համբավ ունեն: Չէի ուզենա գուշակություններ անել՝ կապված նրանց հետ, բայց կարծում եմ՝ հասարակությունը դեռ երկար կհիշի այն մղձավանջը, որի միջով այդ ուժերը ստիպեցին անցնել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում