«  Հուլիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյան. «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ»

Նիկոլ Փաշինյան. «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ»

ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:

  • Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
  • Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով:

Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը:

Նիկոլ Փաշինյան


1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով (նույն օրը տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները) Հայաստանը ընդունեց Սահմանադրություն: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2015-ին: Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ այդմ, Հայաստանում այլեւս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Նախագահը կընտրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի եւ ընտրիչների ինստիտուտի կողմից: