«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է 17 աշխատակից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է 17 աշխատակից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանի որոշումներով բազմաթիվ պետական պաշտոնյաներ ազատվել են պաշտոններից՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Մասնավորապես՝

  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտակ Մանուկյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Արման Բոշյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Սիմիդյանին ազատել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայկ Սարգսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հովհաննիսյանին ազատել կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սոֆիա Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլայ Բաղդասարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արփինե Դավոյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արեն Մկրտչյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Սարգիս Խանդանյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
  • Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ 

  •