Քաղաքական
Օնլայն հանդիպում Ժիրայր Լիպարիտյանի հետ
Այսօր՝ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Self-education Platform / Ինքնակրթման հարթակը հրավիրում է ՝ մասնակցելու հայ ականավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ օնլայն հանդիպմանը:
- Ինչպե՞ս է թուրք հասարակությունն ընկալում իր պատմությունը, արդյո՞ք ճիշտ է համարում իրենց պետությունը և ինչու՞։
- Ինչպե՞ս և ինչու՞ էին մեծ տերությունները կոչեր անում պաշտպանել Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։
- Մեծ տերություններ - Օսմանյան կայսրություն - հպատակ քրիստոնյաներ. ո՞վ և ինչպիսի՞ տեղ ուներ այս եռանկյունում։ Ինչպե՞ս էր ժամանակի հայ հասարակությունն ընկալում այդ հակադրությունը:
- Ինչու՞ այս ամենը լոկ անցյալ չէ, այլ` ապրող ներկա։
Այս հարցերի շուրջ Ժիրայր Լիպարիտյանը կներկայացնի իր դիտարկումները: