«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արտակ Հարությունյան. Հայաստանը ինքնակամ դարձրինք  բոքսի տանձիկ Արևմուտք-Ռուսաստան ու Արևմուտք-Իրան հակամարտություններում

Արտակ Հարությունյան. Հայաստանը ինքնակամ դարձրինք  բոքսի տանձիկ Արևմուտք-Ռուսաստան ու Արևմուտք-Իրան հակամարտություններում

Էս էլ ֆիքսենք։ Պատմական, աննախադեպ, հաղթական, սուպեր-պուպեր փաստաթղթի ստորագրումից շատ կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահը հայտարարում ա, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն նրանից հետո, երբ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը ու դրանից կհանի Անկախության հռչակագիրը։ Ու ասում է, որ հայկական կողմն ինքն է հայտնել Սահմանադրությունը փոխելու պատրաստակամության մասին։
Ու սա բոլորովին էլ չի լինելու Ադրբեջանի վերջին պահանջը։

Հիասթափեցնում եմ ձեզ, այսօր մենք Հայաստանը ինքնակամ դարձրինք  բոքսի տանձիկ Արևմուտք-Ռուսաստան ու Արևմուտք-Իրան հակամարտություններում, չստացանք խաղաղություն, ունեցանք նոր կորուստներ։

Բայց մեր փառապանծ, հզոր, հպարտ իշխանավորները՝ իրենց յանիմ արևմտամետ արբանյակների հետ, առաջիկա օրերին ձեզ մեծ հաղթանակի մասին հեքիաթներ են պատմելու ու ոնց կարանան, գլուխներս հարթուկելու են։ Զուգահեռաբար բռնապետական կարգերը խորացնելու են՝ արտաքին աշխարհի լուռ համաձակմությամբ, որտև իրանց խաղը լավ խաղում են։

Արտակ Հարությունյան