«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ուսանողներին հետապնդելու գլխավոր գործիքը

Ուսանողներին հետապնդելու գլխավոր գործիքը

Վերջերս շատ է խոսվում բուհերի ապաքաղաքականացման մասին: Ձեզ ենք ներկայացնում մի գործիք, որ կիրառվել և կիրառվում է այն ուսանողներին հնազանդեցնելու համար, որոնք

ա) քաղաքական ընդդիմության համակիրներ են,

 բ) «անհնազանդ» են, այսինքն՝ տեսնում և բացահայտում են բուհում կատարվող ապօրինություններն ու անարդարությունները:

Եվ բնավ կապ չունի, թե տվյալ պահին քաղաքական որ ուժն է իշխում: Հարմարվողները միշտ գտնում են իրենց տաքուկ, ապահով տեղը, իսկ «անհարմար» ուսանողներից հանգիստ կարող են ազատվել՝ օգտագործելով հենց այն նույն գործիքը, որի պատճառով ժամանակին դիպլոմ չեն տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: (Ի դեպ, որոշ բուհերում իշխող ուժը մինչ օրս ընդդիմության կարգավիճակ ունի, և հետապնդումների կարող են ենթարկվել հենց այդ ուժին համակրող, այդ ուժի առաջին շարքերում հեղափոխությունն իրականացրած ուսանողները, որովհետև «նախկիններն» ու նրանց համակիրները այստեղ խոր արմատներ ունեն, եթե չասենք ավելին: Սակայն սա այլ խոսակցություն է):

Եվ ուրեմն ս.թ. մայիսի 31-ին, ընդգծում ենք՝ մայիսի 31-ին մեր հայտնի բուհերից մեկի ուսանողը ստացել է ծանուցում, որում դեկանատը նրան հայտնում է բուհից հեռացվելու «պայծառ» հեռանկարի մասին: Նշենք, որ ուսանողին որոշել են ամենախիստ պատժին արաժանացնել դասերից բացակայելու համար:

Ընդգծենք, որ ո′չ ուսանողի հետ կնքված պայամանագրում, ո′չ սույն բուհի կանոնակարգում նշված չէ բացակայոթյունների այն ժամաքանակը, որի դեպքում կարող է կիրառվել ամենախիստ պատժամիջոցը:

Ասենք, որ ծանուցում ստացած ուսանողը երբեք որևէ տույժի չի ենթարկվել, որևէ նախազգուշացում չի ստացել:

Շարունակելի…

Ներկայացնում ենք ծանուցումը և պայմանագրի համապատասխան կետը.