«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Փաշինյանի հեթական նոպան կարժենա մինուս 100 հազար ձայն. «ՉԻ»

Փաշինյանի հեթական նոպան կարժենա մինուս 100 հազար ձայն. «ՉԻ»

Մետրոյի վագոնում մանկահասակ երեխայի ներկայությամբ արցախցի մի առաքինի տիկնոջ հետ ծագած լեզվակռվում Փաշինյանը հերթական անգամ լիովին բացահայտեց իր անկրթությունն ու սեփական նյարդերին չտիրապետելու իրողությունը։ Նրա հախուռն բնավորությունն ու անդաստիարակությունը հայտնի էին բոլորին։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել՝ այս աստիճանի։ Նրա խոսքը, որպես կանոն, միշտ առաջ է ընկնում մտքից։
Պետք է ծնկի գալ այդ խիզախ եւ պատվական տիկնոջ առջեւ Նիկոլի դիմակը վերջնականապես պատռելու համար։ Հետաքրքիր է, թե վերջինիս օտարերկրյա տերերը ինչպես են արձագանքելու Նիկոլի այս քաջագործությանը։ Առայժմ քար լռություն։

Այս խայտառակ միջադեպը սակայն, ունեցավ մի ուրախալի արդյունք. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կորցրեց առնվազն հարյուր հազար ձայն։ Նիկոլի գլխավոր, եթե ոչ միակ հակառակորդն իր շատախոսությունն է։ Որքան շատ է խոսում, այնքան ավելի է բացահայտում իր եղկելի կերպարը։

«Չորրորդ իշխանություն»