Լևոն Զուրաբյան. «Սա ուղի է, որը տանում է դեպի սողացող կապիտուլյացիա»
Երկրի անվտանգության քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ պաշտպանության եռանդուն կազմակերպումը զուգորդվում է ակտիվ դիվանագիտությամբ, որը հիմնված է հակամարտության լուծման սեփական իրատեսական առաջարկների առաջադրման վրա, ֆեյսբուքի իր էջոխմ գրել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ներկա իշխանությունները ի սկզբանե ընդհանրապես մերժել են դիվանագիտությունը եւ խաղաղ կարգավորման առաջարկված տարբերակների բովանդակային քննարկումը, տանելով երկիրը դեպի կործանարար պատերազմ, իսկ պարտությունից հետո ընկել են մյուս ծայրահեղության մեջ, հույսը դնելով միայն դիվանագիտության վրա, այն էլ առանց սեփական առաջարկների առաջդրման։ Սա ուղի է, որը տանում է դեպի սողացող կապիտուլյացիա։
Պատասխանել եմ նաեւ վերջին հանրահավաքում Իշխան Սաղաթելյանի ելույթին։ Նիկոլ Փաշինյանը տարավ մեր երկիրը դեպի կործանում, որովհետեւ որդեգրեց ծայրահեղական թչմիթիզականության քաղաքականությունը, կատարելապես կատարելով Դաշնակցության պատգամներն ու ուղենիշը։ Նա հենց այդ կուսակցության «գաղափարակիրն» էր, իսկ «զիջող» դարձավ ջախջախումից հետո, ամբողջությամբ կրկնելով Դաշնակցության վարքագիծը Առաջին Հանրապետության օրոք։
Երկրի անվտանգության քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ պաշտպանության եռանդուն կազմակերպումը զուգորդվում է ակտիվ դիվանագիտությամբ, որը հիմնված է հակամարտության լուծման սեփական իրատեսական առաջարկների առաջադրման վրա։
Ներկա իշխանությունները ի սկզբանե ընդհանրապես մերժել են դիվանագիտությունը եւ խաղաղ կարգավորման առաջարկված տարբերակների բովանդակային քննարկումը, տանելով երկիրը դեպի կործանարար պատերազմ, իսկ պարտությունից հետո ընկել են մյուս ծայրահեղության մեջ, հույսը դնելով միայն դիվանագիտության վրա, այն էլ առանց սեփական առաջարկների առաջդրման։ Սա ուղի է, որը տանում է դեպի սողացող կապիտուլյացիա։
Պատասխանել եմ նաեւ վերջին հանրահավաքում Իշխան Սաղաթելյանի ելույթին։ Նիկոլ Փաշինյանը տարավ մեր երկիրը դեպի կործանում, որովհետեւ որդեգրեց ծայրահեղական թչմիթիզականության քաղաքականությունը, կատարելապես կատարելով Դաշնակցության պատգամներն ու ուղենիշը։ Նա հենց այդ կուսակցության «գաղափարակիրն» էր, իսկ «զիջող» դարձավ ջախջախումից հետո, ամբողջությամբ կրկնելով Դաշնակցության վարքագիծը Առաջին Հանրապետության օրոք», նշում է Զուրաբյանը:
Ամբողջական՝ Սիվիլնեթի տեսանյութում.