Քաղաքական
 
 
 Փաշինյանն ու Մեդվեդևը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
 
 Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով: Կառավարության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
 
 

