Փաշինյանը քայքայել է պետական օրգանիզմի իմունիտետը. Լևոն Զուրաբյան
Պետություն չկա, գյուղացիներն են բռնել ադրբեջանցուն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանի համոզմամբ, Փաշինյանը քայքայել է պետական ինստիտուտները։ Ըստ նրա՝ Ալիևը դրսի վիրուս է, իսկ Փաշինյանը շատ ավելի վտանգավոր է, քանի որ քայքայում է Հայաստանի իմունիտետը։
«Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, հակապետական մտածողություն ունի: Նա չի հասկանում, թե պետական կառավարումն ինչ է: Նրա օրոք պետական կառույցները կաթվածահար են եղել եւ չեն կարողանում տարրական հարցեր լուծել: Նա քայքայել է պետական օրգանիզմի իմունիտետը, ինչի հետեւանքով մենք խոցելի ենք դարձել ամեն մի արտաքին սպառնալիքի առջեւ:
Այն որ մի քանի օր շարունակ մեր բանակը, անվտանգության ծառայությունները, ոստիկանությունը չեն կարողանում բռնել Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին և պետական այդ գործառույթը իր վրա է վերցնում հասարակ ժողովուրդը, ամենացցուն կերպով ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է վերածել Հայաստանը ընդամնեը մի քանի տարվա ընթացքոում»:
ՀԱԿ թոխնախագահը հարցազրույցում խոսում է նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ այդ թեմայով Փաշինյանի մեկնաբանությունները դիտարկելով որպես տգիտություն։
Ավելին՝ տեսանյութում: