«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Փաշինյանը՝ վերջին իրադարձությունների մասին (տեսանյութ)

Փաշինյանը՝ վերջին իրադարձությունների մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում բացատրում է, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին։ Նրա խոսքով` այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտւթյունը։

«Այսինքն` բանակն ասում էր, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չի երևում կամ ռեսուրսը սպառվել է»,–ասաց նա։

Որպես օրինակ Փաշինյանը հայտնեց մի դեպքի մասին, երբ ղեկավարությունը որոշում է կայացրել զորամասը տեղափոխելու մասին, բայց զորամասի ղեկավարությունը չի ենթարկվել հրամանին, փակել է դռներն ու հրաժարվել տեղափոխվել։

Նրա խոսքով`չի եղել հանրային տեղեկացվածություն, քանի որ ինքն էլ ընդունել է, որ այդ համաձայնության պայմանները լավը չեն մեզ համար, հետևաբար այն կարող էր բացասական հետևանքների հանգեցնել։

«Դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա։ Կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը մարտական գործողությունների արդյունքի չի բերել, բայց մարտունակության անկման է բերել»,– ասաց նա։

Երկրորդ պատճառն, ըստ Փաշինյանի այն է, որ հանրությանը պետք է բացարեր, թե ինչու է նման քայլի դիմում, մինչդեռ պատերազմական գործողությունների ընթացքում, դա, նրա համոզմամբ, ճիշտ չէր լինի։

«Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, բահայտում ես քո թույլ տեղերը։ Իսկ hակառոկոդրը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում»,-նշեց նա։