«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Պաշտպանության նախարար Տոնոյանն ամփոփում է անցնող տարին (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Տոնոյանն ամփոփում է անցնող տարին (տեսանյութ)

«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ տարին ամփոփող տեսանյութում:

Նախարարի խոսքով՝ անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեցին նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր», - նշել է Տոնոյանը :