Պատմության այս օրը. ապրիլի 14
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հանկարծակի ծիծաղի (փռթկալու) միջազգային օրը (International Moment of Laughter Day *
- Փաստաբաններին երախտագիտություն հայտնելու օրը (International Be Kind To Lawyers Day) *
- Շագասի հիվանդության համաշխարհային օրը (World Chagas Disease Day) *
- Հոլոտոպիկ շնչառության համաշխարհային օրը (Global Holotropic Breathwork Day) *
- ՆԿՈ այբուբենի օրը (N’Ko Alphabet Day) *
- Նոր տարին Հարավային և Հարավարևելյան Ասիայում (New Year in South and Southeast Asia) *
- Թամիլիական Նոր Տարի (Tamil New Year) *
- Պանամերիկյան օր (Pan American Day) *
Կրոնական և ժողովրդական
- Ուղղափառություն - Սուրբ Մարիամ Աստվածածին Եգիպտացու հիշատակը *
- Սլավոնական - Ձյուները հալեցնող Մարյա *
- Սլավոնական - Կրակի տոն (Սեմարգլի օրը) *
Ազգային
- ԱՄՆ - Մանկական ալոպեցիայի օրը (Children with Alopecia Day) *
- ԱՄՆ - Օդուժի ռեզերվի հրամանատարության օրը (Air Force Reserve Birthday) *
- ԱՄՆ - Պաթոլոգոանատոմի օգնականի օրը (Pathologists Assistant Day) *
- ԱՄՆ - Այգեգործության ազգային օրը (National Gardening Day) *
- ԱՄՆ - Ստաժավորման և կոոպերատիվների երախտագիտության օրը (Internship and Co-Op Appreciation Day) *
- ԱՄՆ - Նախկին ամուսնու ազգային օրը (National Ex-Spouse Day) *
- ԱՄՆ - Պեկան ընկույզի ազգային օրը (National Pecan Day) *
- ԱՄՆ - Հայացքը երկնիքն հառելու ազգային օրը (Look Up At the Sky Day) *
- ԱՄՆ - Հնարավորինս ավելինին հասնելու ազգային օրը (National Reach as High as you Can Day) *
- ԱՄՆ - Դելֆինների ազգային օրը (National Dolphin Day) *
- Անգոլա - Երիտասարդների օրը (Youth Day) *
- Բանգլադեշ - Բենգալյան Նոր տարի (Bengali New Year) *
- Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
- Իրաքյան Քրդստան - Անֆալ ի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Anfal Genocide Memorial Day) *
- Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year Holiday) *
- Հարավային Կորեա - Սև օր *
- Հնդկաստան - Արևային Նոր տարվա սկիզբը *
- Հնդկաստան - Վայսաղի (Vaisakhi) *
- Հնդկաստան - Աշոկայի տարեդարձը (Ashoka's Birth Anniversary) *
- Հնդկաստան - Ամբեդկար Ջայանտի (Ambedkar Jayanti) *
- Հոնդուրաս - Ամերիկայի օրը (America Day) *
- Հունգարիա - Գրադարանավարի ազգային օրը (National Library Workers Day)
- Ճապոնիա - Տակայամա Մացուրի (Takayama Matsuri) *
- Մալդիվներ - Դհիվեհի լեզվի օրը (Dhivehi Language Day) *
- Մյանմար - Թինգյան՝ ջրի փառատոն (Thingyan) *
- Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության օրը *
- Ռուսաստան - Մռթմռթացող կանաչուկների օրը *
- Վրաստան - Մայրենի լեզվի օրը *
- Ուկրաինա - ГАИ-ի ծննդյան օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1992 - Տեղի ունեցավ արցախյան ազատամարտի նվիրյալ, ԼՂՀ խորհրդարանի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եղերական մահը:
1991 - Վան Գոգի թանգարանից գողանում են 20 նկար՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը:
1983 - Միացյալ Թագավորությունում վաճառքի են հանվում առաջին ռադիոհեռախոսները։
1978 - Վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ Թբիլիսիում տեղի են ունենում ցույցեր
1956 - Չարլզ Գինզբուրգը (Charles Ginsburg), Չարլզ Անդերսենը (Charles Andersen) և Ռեյ Դոլբին (Ray Dolby) ցուցադրեցին իրենց ստեղծած առաջին տեսամագնիտոֆոնը (3 օրինակից)։
1928 - Երևանում բացվեց ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։
- Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։
1927 - Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում արտադրվում է առաջին Volvo ավտոմեքենան:
1920 - Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի:
- Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»:
1912 - Բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվում է սառցաբեկորին (խորտակվել է հաջորդ օրը)։
1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։
- 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժամուժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։
1865 - Վաշինգտոնի Ֆորդ թատրոնում մահափորձ է կատարվում ԱՄՆ 16-րդ նախագահի՝ Ա. Լինքոլնի վրա (մահացել է հաջորդ օրը):
1864 - Առաջին խաղաղօվկիանոսյան պատերազմ (իսպ.՝ Primera Guerra del Pacífico), զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը:
- Պատերազմը սկսվել է 1864 թ. ապրիլի 14-ին Իսպանական նավատորմի կողմից Չինչա կղզիների գրավումից հետո և վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին:
1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում Ավստրիայից:
ն.Ք. 193 – Սեպտիմիոս Սևերոսը հռչակվեց Հռոմեական կայսրության կայսր:
ԾՆՎԵԼ ԵՆ
1991 - Մարտին Մոնտոյա Տորալբո, իսպանացի ֆուտբոլիստ
1989 - Դաֆինա Զեքիրի, կոսովա-ալբանացի երգչուհի
1977 - Սառա Միշել Գելար, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր
1974 - Արա Մինասյան, շախմատիստ, գրոսմայստեր
1973 - Էդրիան Բրոուդի, ամերիկացի դերասան և պրոդյուսեր, «Օսկարի» և «Սեզարի» մրցանակակիր
- Հայտնի է «Դաշնակահարը» ֆիլմից։
1953 - Էրիկ Ցան, հոնկոնգցի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
1945- Ռիչի Բլեքմոր (Ritchie Blackmore), անգլիացի կիթառահար և երգիչ, Deep Purple ռոք խմբի հիմնադիրներից
1933 - Յուրի Հովհաննիսյան, միջուկային ֆիզիկայի գիտնական
1933 - Բորիս Ստրուգացկի, ռուս գրող (մ. 2012)
1925 - Ռոդ Սթայգեր (Rod Steiger), ամերիկացի դերասան
1915 - Նինա Հովսեփյան, հայ դերասանուհի
1914 - Համո Սահյան, հայբանաստեղծ
Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:
Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, -
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
1914 - Լուիջի Բրունելլա, իտալացի ֆուտբոլիստ
1912 - Ռոբեր Դուանո (Robert Doisneau), ֆրանսիացի ֆոտոնկարիչ, հումանիտար ֆոտոնկարչության վարպետ (մ. 1994)
1908 - Վիրջինիա Չերիլը, համր կինոյի ամերիկացի դերասանուհի
1889 - Առնոլդ Թոյնբի, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ
1882 - Նադեժդա Կարդյան, հայ երգչուհի, մանկավարժ
1879 - Վահրամ Գայֆեճյան, հայ գեղանկարիչ
1864 - Հովհաննես Հովհաննիսյան, բանաստեղծ
1860 - Լեո (Առաքել Բաբախանյան), հայ նշանավոր պատմաբան (մ. 1932)
1695 - Պյերտո Գվարների (մ. 1762), իտալացի ջութակագործ վարպետ