«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 26

Պատմության այս օրը. ապրիլի 26

Այսօր Հայաստանում Սահմանապահի օրն է

Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

2005 - Միջազգային ճնշման տակ Սիրիան, Լիբանանից դուրս բերելով իր վերջին 14 հազարանոց զորքը, ավարտում է այնտեղ իր 29 տարվա ներկայությունը:

2000 - Անդորրայի ֆուտբոլի հավաքականը տանում է իր պատմության մեջ առաջին հաղթանակը (Անդորա-Բելառուս՝ 2։ 0):

1999 - Ողջ աշխարհում մոտ կես միլիոն համակարգիչներ վա­րակ­վեցին «Չեռնոբիլ» անվամբ վիրուսով։

1986 - Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունենում վթար և ռադիացիայի արտահոսք, որը դառնում է ամենախոշոր տեխնածին վթարը։

1967 - Ծնվել է ուշուի վարպետ, չին դերասան Ջեթ Լին։

1921 - Լոնդոնում հայտնվում են մոտոցիկլետներով առաջին ոս­տի­կանական պարեկները։

1911 - Ֆրանսիական բանակը գրավում է Մարոկկոյի մայրաքաղաքը։

1909 - Երիտթուրքերը լիովին վերահսկում են Կոստանդնու­պո­լիսը, քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում։

1903 - Հիմնադրվել է «Ատլետիկո Մադրիդ» իսպանական Ֆուտբոլային ակումբը՝ Մադրիդից:

1864 - Ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս
Այդ սերն ինձ չէ խնդություն.
Դաժան վշտից խեղդված հոգիս
էլ չի առնի հարություն։

Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե,
Ես չըկամիմ քեզ սիրել,
Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե
Քնքուշ սրտիդ մոտ լինել...

Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան
Լինել անկեղծ կարեկից.
Եվ թող բեռը քո տխրության
Չըհեռանա իմ սրտից։

Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր,
Մաշող սիրո փոխարեն
Մտերմություն մեզ բախտավոր
Կապե կապով բոցեղեն։

1828 - Ռու­սաս­տա­նը Թուր­քի­ա­յին պա­տե­րազմ է հայ­տա­րա­րում:

1792 - Գրվել ու առաջին անգամ հնչել է «La Marseillaise»-ն։

1798 - Ծնվել է ֆրանսիացի նշանավոր նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից մեկը՝Էժեն Դելակրուան։

1783 - 13-ամյա Բեթհովենը նշանակվում է պալատական նվա­գա­խմբի ստեղնաշարային գործիքների երաժիշտ։

1755 - Բացվեց Մոսկվայի պետական համալսարանը:

571 - Ծնվել է իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեն։

121 - Ծնվել է Հռոմի կայս, փիլիսոփա, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։