Պատմության այս օրը. ապրիլի 3
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մանկական յոգայի միջազգային օրը (International Kids Yoga Day) *
- Երեկույթների համաշխարհային օրը (World Party Day) *
- Pony Express փոստային ծառայության օրը (Pony Express Day) *
- Բջջային հեռախոսի ծննդյան օրը *
- Սրճաղացի ծննդյան օրը *
- Շտրիխ-կոդի ծննդյան օրը *
Կրոնական և ժողովրդական
- Կաթոլիկություն - Ագապիայի, Իրինայի և Խիոնիայի սրբերի հիշատակը
- Ուղղափառություն - Ծնողական շաբաթ *
- Ուղղափառություն - Սուրբ Հակոբի հիշատակը *
- Սլավոնական - Կիրիլ Կատանիկ *
Ազգային
- ԱՄՆ - Ֆիլմի երաժշտական ձևավորման ազգային օրը (National Film Score Day) *
- ԱՄՆ - «Կյանքի համար» մարզաշապիկի ազգային օրը (National Pro-Life T Shirt Day) *
- ԱՄՆ - Տվիդի ազգային օրը (National Tweed Day) *
- ԱՄՆ - Անհաճո աշխատանքից խուսափելու օրը (Don t Go to Work Unless it s Fun Day) *
- ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) *
- ԱՄՆ - Ծիածան գտնելու ազգային օրը (National Find a Rainbow Day) *
- ԱՄՆ - Շոկոլադե մուսսի ազգային օրը (National Chocolate Mousse Day) *
- ԱՄՆ - Ձկան ձողիկների և եփած կրեմի օրը (Fish Fingers and Custard Day) *
- Գվինեա - Երկրորդ հանրապետության օրը (Second Republic Day) *
- Ղրղզստան - Հաշվապահների և աուդիտորների օրը (Бухгалтерлер жана аудиторлор күнү)
- Ռուսաստան - Ջրային ոգու օրը *
- Ռուսաստան - Լավ նախանշաններ հորինելու օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, վկայի կարգավիճակով, ցուցմունք էր տալիս՝ աննախադեպ իրադարձություն հետխորհրդային երկրներում։
2007 - V150 գնացքը սահմանում է արագության ռեկորդ՝ ժամում 574.8 կմ:
2000 - Հայաստանից հարկադրաբար հեռացավ ականավոր պետական-քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանը։
- «Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ». Վանո Սիրադեղյան
2000 - Բիլ Գեյթսը Մայքրոսոֆթի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է $12 միլիարդ:
2000 - Իսրայելում առաջին անգամ եբրայերեն հրատարակվում է Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը:
1981 - Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ընկերային հարաբերությունների կցորդ Ջավեթ Դեմիրը վիրավորվում է։
- Հարձակման պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայ Ժողովրդի Կազմակերպություն»-ը և «հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։
1976 - Ֆրանսիայում տեղի ունեցավ «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:
1975 - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:
1973 - Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում:
1973 - Շտրիխ կոդի ծննդյան օրը:
1967 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նստավայրում ծխելը արգելելու վերաբերյալ որոշում է կայացնում:
1966 - Սովետական «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս եկավ լուսնի ուղեծիր:
1955 - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ստեղծման մասին:
1948 - ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը հաստատում է Մարշալի ծրագիրը, որով 16 երկրների տրվում է 5 միլիարդ դոլարի օգնություն:
1933 - Բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռան գագաթի վրայով:
1932 - Ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրեց աշխարհում երիկամի տեղափոխման առաջին վիրաբուժությունը
1911 - Բրիտանիայի մարդահամարով երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ
1885 - Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած շարժիչը:
1879 - Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1985 - Լեոնա Լյուիս (Leona Lewis), անգլիացի երգչուհի և դերասանուհի
1982 - Քոբի Սմալդերս (Cobie Smulders), կանադացի դերասանուհի
1961 - Էդի Մերֆի, ամերիկացի կատակերգու դերասան
- Արժանացել է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների, «Comedy Central» հեռուստաալիքի վարկածով 10-րդ տեղն է զբաղեցնում «Բոլոր ժամանակների 100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուների» շարքում։
1958 - Ալեք Բոլդուին, ամերիկացի դերասան
1951 - Վալերի Ծատուրյան, ռուսահայ շախմատիստ
1930 - Մաքս Ֆրենկել, «Նյու Յորք թայմս»-ի խմբագիրը
1930 - Հելմուտ Կոլ, Գերմանիայի կանցլեր (1982-1998)
1924 - Մառլոն Բրանդոն, ամերիկացի հայտնի դերասան
- 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Օսկար, 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը։
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։
- Բրանդոյի հայտնի ֆիլմերն են «Ցանկությունների տրամվայ», «Վերջին տանգոն Փարիզում», «Ապոկալիպսիսն այսօր», «Կնքահայրը», «Վայրենին», «Նավահանգստում»։
1922 - Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, հայ գեղանկարչուհի
1832 - Վիլհելմ Ֆիդլեր, գերմանա-շվեյցարացի մաթեմատիկոս
1783 - Վաշինգտոն Իրվինգ (Washington Irving), ամերիկյան գրող և պատմաբան
1700 - Աղազար Լազարյան,հայ հասարակական գործիչ, վաճառական