Պատմության այս օրը. դեկտեմբերի 24
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Կրոնական
- Կաթոլիկ - Ճրագալույց արևմտյան քրիստոնյաների *
Ազգային
- ԱՄՆ - «Ոտքերով» խմիչքի օրը *
- Ավստրիա - Ճրագալույց
- Բուլղարիա - Ճրագալույց *
- Բոտսվանա - Ճրագալույց
- Դանիա- Ճրագալույց
- Իսլանդիա - Ճրագալույց (Aðfangadagskvöld)
- Իսպանիա - Նավակատիք *
- Լիբիա - Անկախության օրը
- Հոնկոնգ - Խոհարարական փառատոն *
- Շվեդիա - Ճրագալույց
- Մոնակո - U Pan de Natale *
- Նորվեգիա - Ճրագալույց
- Ռուսաստան - Ռազմական փառքի օրը *
- Ռուսաստան - Կառավարական կապի դաշնային գործակալության օրը
- Ուկրաինա - Արխիվային հաստատությունների աշխատողների օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1979 - Ֆրանսիական «Արիան» տանող հրթիռը բարեհաջող մեկնարկեց։
1965 - Անգլիայում գիսաստղ է ընկնում, որի կշիռը 45.63 կգ է:
1920 - Էնրիկո Կարուզոն վերջին անգամ բեմ բարձրացավ:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը:
1871 - Կահիրեում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան, որը Սուեզյան ջրամբարի բացման առիթով պատվիրել էր Իսմայիլ Փաշան:
1865 - ԱՄՆ-ում ստեղծվեց ռասիստական առաջին ահաբեկչական կազմակերպությունը՝ Կու-կլուկս կլանը:
1801 - Ռիչարդ Թրևիթիկը ցուցադրեց գոլորշիով առաջին մեքենան:
1777 - Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:
ԾՆՎԵԼ ԵՆ
1991 - Լուի Թոմլինսոն, անգլիացի երգահան, դերասան և One Direction հայտնի խմբի անդամ
1981 - Դիմա Բիլան, ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող
1971 - Ռիկի Մարտին, պուերտոռիկացի երգիչ
1961 - Իլհամ Ալիև, Ադրբեջանի 4-րդ նախագահը
1931 - Լևոն Ներսիսյան, գրականագետ
- Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է: Ուսումնառությունն սկսել է Երևանի թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 20 դպրոց, որն ավարտել է 1949թ.: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: Նրա հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ: Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: 1960-80թթ եղել է հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկը, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը, որի հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:
1922 - Ավա Գարդներ, ամերիկացի դերասանուհի, 1940-1950-ականների Հոլիվուդի աստղ
- Նա ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։
- Նրան համարել են XX դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։
1919 - Մեհենդակ Մելիքյան, հայ սովետական փիլիսոփա
1906 - Ջեյմս Հադլեյ Չեյզ, անգլիացի դետեկտիվ ժանրի գրող (վ. 1985)
1895 - Գուրգեն Յանիկյան, հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի նվիրյալ
- Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։
- 77 տարեկանում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
- Դատապարտվել է ցմահ բանտարկության 1981 թվականին։ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։
- Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։
1868 - Էմանուել Լասկեր, գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մ. 1941)
1822 - Մեթյու Առնոլդ, անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան