«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 28

Պատմության այս օրը. դեկտեմբերի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կինոյի միջազգային օրը *

Կրոնական

  • Կաթոլիկ - Սուրբ Կատերինա Վոլպիչելիի հիշատակը
  • Կաթոլիկ - Ծեծված մանուկների հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Այովա նահանգի օրը
  • ԱՄՆ - Դպրոցական օրը
  • ԱՄՆ - Կոնֆետի տուփի ազգային օրը
  • Ավստրալիա - Կառավարության հռչակման օր
  • Եթովպիա - Կուլուբի Գաբրիել (Սուրբ Գաբրիելի օրը) *
  • Թաիլանդ - Թաքսին թագավորի հիշատակի օրը
  • Իսպանիա - Ծիծաղի օրը
  • Իսպանիայ - Անմեղ Սրբերի օրը
  • Իսպանիա - Els Enfarinats փառատոն *
  • Հարավային Սուդան - Հանրապետության օրը
  • Չինաստան - Թղթախաղի օրը *
  • Ռուսաստան -  Կալմիկ ժողովրդի արտաքսման զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Օրացույցի օրը *
  • Ֆրանսիա - Անմեղ Սրբերի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Աղմկահարույց սպանություններ. Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:
1984 - ASALA. Երկու պայթյուն Լիբանանի Զալքայի շրջանում գտնվող Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի և Ջյունիում գտնվող «Ֆրանսաբանկ»ի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է պայթյունների պատասխանատվությունը և սպառնում ֆրանսիական հաստատություններին, ինչի հետևանքով ֆրանսիական կառավարությունը անվտանգության ծայրահեղ միջոցառումներ է իրականացնում։ 1985-ին և 1986-ին Ֆրանսիայում և այլ երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են այլ կազմակերպություններ, որոնցից են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը, «Հակաիմբերիալիստական ՄԻջազգային Ջոկատ»-ը, ինչպես նաև «Ալ-Ջիհադ ալ-Իսլամի» կազմակերպությունը և «Արաբական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արաբական Համախմբում» կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները պահանջում էին արաբ, հայ և օտար քաղբանտարկյալների ազատ արձակումը եվրոպական բանտերից և կայսերապաշտության ու սիոնիզմի դեմ պայքարի կոչ էին ուղղում։ Պատասխանատվություն ստանձնողների մեջ են նաև գերմանական «Կարմիր Բանակ»-ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»-ը, ֆրանսիական «Ուղղակի Գործողութիւն» կազմակերպությունը (Actione Directe), «Ազատագրութեան և Ընկերվարութեան Գանաքի Ճակատ»-ը և այլ կազմակերպություններ։

1975 - ASALA. Բեյրութում Թուրքիայի դեսպանատան հրթիռահարում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գևորգ Չավուշ Խումբ»-ի կողմից։ Այս շրջանում Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է մի շարք այլ գործողություններ ևս.

  • Բեյրութում Թուրքիայի հյուպատոսի մեքենայի պայթեցում,
  • Բեյրութում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղարի մեքենայի պայթեցում,
  • Ամերիկյան գաղութատիրական հաստատության ավերում Միջին Արևելքում,
  • Ամերիկյան մի լրտեսի մահապատիժ Միջին Արևելքում,
  • Պայթյուններ Անկարայում և Ստամբուլում։

1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:
1917 - Բեսարաբիան հայտարարում է իր անկախությունը` Մոլ­դո­վական հանրապետություն անվան տակ:
1908 - Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների զոհվեց 100-200.000 մարդ:
1895 - Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

  • 1895 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին կինոսեանսը ֆրանսիացի գործարանատերեր և հայտնագործողներ Օգյուստ և Լուի Լյումիերը ստացան լուսանկարային «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը: Հենց նույն օրը փարիզյան «Գրան-կաֆե»-ում Լյումիեր եղբայրները կազմակերպում են կարճամետրաժ ֆիլմերի առաջին կինոսեանսը: Ֆիլմերի շարքում էին «Գնացքի ժամանումը կայարան» և այլն:
  • Կա վարկած, որ «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի ցուցադրման ժամանակ սրահի հանդիսատեսը վեր է թռչել տեղից, քանի որ վախեցել են, որ գնացքը կարող է ճզմել նրանց:
  • Առաջին հրապարակային կինոսեանսի պատվին դեկտեմբերի 28-ը հռչակվեց որպես կինոյի միջազգային օր:

1895 - Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
1869 - Օհայոում (ԱՄՆ) Վիլյամ Սեմպլոմը արտոնագրում է մաստակը:
1612 - Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Սիեննա Միլլեր, դերասանուհի 

  • Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Աստղային փոշի», «Կազանովա», «Հարցազրույց», «Արգելված սեր»:

1978 - Ջոն Լեջենդ, ամերիկացի երգիչ 

  • Ստացել է 9 Գրեմմի մրցանակ: 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։
  • Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։

1954 - Դենզել Վաշինգտոն, ամերիկացի դերասան 

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Լավագույն դերասան («Մարզումների օրը») անվանակարգերում՝ դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը։