«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբեր 26

Պատմության այս օրը. հոկտեմբեր 26

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day) *
  • Հաճելի անակնկալների տոն (Pleasant Surprise Day) *
  • Ինտերսեքսուալ իրազեկման օրը (Intersex Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ազգային օրը (National Financial Crime Fighter Day) *
  • ԱՄՆ - Դդումի ազգային օրը (National Pumpkin Day) *
  • ԱՄՆ - Ֆարշով կարկանդակի ազգային օրը (National Mincemeat Pie Day) *
  • ԱՄՆ - Փիթբուլների մասին իրազեկման ազգային օրը (National Pit Bull Awareness Day) *
  • ԱՄՆ - Տեղակայվածների ազգային օրը (National Day of the Deployed) *
  • ԱՄՆ - Ջորու ազգային օրը (National Mule Day) *
  • ԱՄՆ - Գիշեր-ցերեկ լուսնի վրա կաղկանձելու օրը (Howl At the Moon Day and Night) *
  • ԱՄՆ - Հավի տապակած սթեյքի ազգային օրը (National Chicken Fried Steak Day) *
  • ԱՄՆ - Թենեսիի ազգային օրը (National Tennessee Day)
  • Ավստրիա - Ազգային օրը (National Day)
  • Բենին - Զինված ուժերի օրը
  • Թունիս - Ճարտարագետի օրը
  • Իռլանդիա - Բանկերի հոկտեմբերյան հանգստի օրը *
  • Լիբիա - Սգո օր
  • Կուկի Կղզիներ - Ավետարանի ազգային օրը (National Gospel Day) *
  • Հայաստան - Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Միացման օրը (Accession Day) *
  • Հունաստան - Սուրբ Դմիտրի Սոլունսկու օրը *
  • Նաուրու - Անգամի օրը *
  • Նոր Զելանդիա - Աշխատանքի օր
  • Ռուսաստան - Շալով փաթաթվելու օրը *

* Հոկտեմբերի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ստեղծվեց նոր Windows 8 օպերացիոն համակարգը:
2002 - Գրոհ Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնի վրա՝ պատանդներին ազատ արձակելու համար:

  • «Նորդ-Օստ» մյուզիքլում զոհվեց 128 հանդիսատես:

2000 - Նյու Յորքի Կոռնելի համալսարանի աստղագետները հայտարարեցին Սատուրնի չորս նոր արբանյակների հայտնագործման մասին:
2000 - Ավստրալական ադամանդի ընկերությունն սկսեց ադամանդների վաճառքը ինտերնետի միջոցով:
1999 - Անգլիայի վարչապետ Թոնի Բլեր առաջարկով լորդերը, որոնք խորհրդարանի վերին պալատում են ծննդյան իրավունքով, քվեարկեցին այդ իրավունքի վերացման օգտին՝ վերացնելով Բրիտանական պառլամենտարիզմի հիմքերից մեկը՝ գրեթե 800 տարի գոյություն ունեցող աթոռը ժառանգելու Լորդերի իրավունքը:
1995 -
Ռուսաստանի նախագահ Ելցինը հերթական անգամ հոսպիտալացվեց:
1984 - Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը դեռևս չպարզված հանգամանքներում զոհվեց գերմանացի ինժեներ Գյունտեր Շտոլը:
1981 - ASALA.
Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Լեո Տրաքստոր» էլիտար խանութի առջև։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1980 - Միջուկային զինաթափման արշավի շրջանակներում Լոնդոնի բողոքի երթին միացան 50 հազար մասնակիցներ:
1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է ծաղիկ հիվանդության վերացման մասին։
1968 - Մեկնարկեց «Սոյուզ-3» տիեզերանավը, որը կառավարում է Գ.Գ.Բերեգովոյը։
1965 - Բուքինգհեմյան պալատում The Beatles խմբի մասնակիցներին հանձնվեցին Բրիտանական կայսրության շքանշաններ՝ «Մեծ Բրիտանիայի բարգավաճման գործում ունեցած ակնառու ավանդի համար»:
1963 - Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը չի մրցակցի ԱՄՆ-ի հետ, թե ով առաջինը մարդ կիջեցնի Լուսին:
1962 - Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին «Կոնկորդ» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի համատեղ ստեղծման մասին։
1962 - The Beatles-ը ձայնագրում է Please Please Me և Ask Me Why երգերը։
1956 - Կազմավորվել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
1950 - Մայր Թերեզան
կազմակերպում է Կալկաթայում Գթության առաքելությունը:
1938 - DuPont ընկերությունը մշակեց նոր սինթետիկ նյութ՝ նեյլոնը։
1932 - Իոսիֆ Ստալինը
գրողներին անվանեց «մարդկային հոգիների ինժեներներ»:
1930 - Լենինգրադում տեղի ունեցավ Դմիտրի Շոստակովիչի «Ոսկե դար» բալետի առաջնախաղը:
1900 - Նյու Յորքում բացվեց մետրոպոլիտենի առաջին գիծը:
1892 - Ջուրն իջեցվեց Ֆ.Նանսենի «Ֆրամ» հետազոտական նավը։
1864 - Ֆրանսիայում և Անգլիայում Ն. Ա. Տելեշովին տրվեց գոլորշու շարժիչով և օդային պտուտակով մարդատար ինքնաթիռի նախագծի արտոնագիր:
1863 - Լոնդոնում հիմնադրվեց անգլիական ֆուտբոլային ընկերակցությունը՝ աշխարհի առաջին ֆուտբոլային միությունը:
1861 -
Գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրեց իր գյուտը, որը նա անվանեց հեռախոս:
1810 -
ԱՄՆ-ն բռնակցեց Արևմտյան Ֆլորիդան։
1777 -
Ֆրանսիացի դրամատուրգ Պ. Բոմարշեն Ֆրանսիայի կառավարությանը ներկայացրեց ԱՄՆ անկախության ճանաչման մասին հռչակագրի նախագիծը:
1774 - Ամերիկյան Կոնգրեսը  Կանադային և Նոր Շոտլանդիային հրավիրեց միանալ ԱՄՆ-ին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Անդրեա Բարնյանի, ամերիկացի բասկետբոլիստ
1978 - Սի Էմ Փանք, ամերիկացի ըմբիշ
1973 - Սեթ Մաքֆարլեյն, ամերիկացի հնչյունավորող դերասան, երգիչ և ռեժիսոր
1964 - Յուրի Դոխոյան, ռուսաստանցի հայազգի շախմատիստ
1951 - Ջուլիան Շնաբել, ամերիկացի ռեժիսոր և դրամատուրգ
1951 - Հրանտ Խաչատրյան, քաղաքական գործիչ
1947 - Հիլարի Քլինթոն, ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան
1934 - Ժակ Լուսյե, ֆրանսիացի դաշնակահար
1931 - Ուլյան Փիրումով, գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայ գիտնական (մ. 2015)
1881 - Սերգեյ Մերկուրով, հունահայ քանդակագործ (մ. 1952)
1874 - Օննիկ Չիֆթե-Սարաֆ, արևմտահայ գրող, արձակագիր (մ. 1932)
1797 - Ջուդիտա Պաստա, իտալացի օպերային երգչուհի (մ. 1865)
1759 - Ժորժ Ժակ Դանտոն, ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ (մ. 1794)
1685 - Դոմենիկո Սկարլատի, իտալացի կոմպոզիտոր (մ. 1757)
1673 - Դիմիտրիե Կանտեմիր, մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա (մ. 1723)

Читать на русском