«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 9

Պատմության այս օրը. հուլիսի 9

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Զենքի ոչնչացման միջազգային օրը еждународный день уничтожения оружия (International Gun Destruction Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Գանգուղեղային վնասվածքի մասին իրազեկման օրը (Traumatic Brain Injury Awareness Day) *
  • ԱՄՆ - Քաղցրաբլիթի ազգային օրը (National Sugar Cookie Day) *
  • Ավստրալիա - Սահմանադրության օրը 
  • Արգենտինա - Անկախության օրը
  • Բրազիլիա - Սահմանադրական հեղափոխության օրը
  • Իսրայել - Տասնյոթերորդ թամուզ (Seventeenth of Tammuz) *
  • Իրան - Մանկական գրականության օրը *
  • Կամբոջա - Ծառատունկի օր
  • Կանադա - Նունավուտայի օրը (Nunavut Day) *
  • Հարավային Սուդան - Անկախության օրը
  • Ղազախստան - Ջրային տնտեսության աշխատակիցների օրը
  • Ղազախստան - Հարկային ծառայության աշխատակիցների օրը
  • Մարոկո -  Հասան II-ի օրը
  • Մեքսիկա - Ծառերի ազգային օրը
  • Պալաու - Սահմանադրության օրը
  • Պանամա - Զոհերի օրը
  • Ռուսաստան - Ռնգեղջյուրներին հավատալու օրը *

* Հուլիսի 9-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Հարավային Սուդանն անկախացավ Սուդանից։
2006 - Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից 203 մարդուց զոհվում է 124-ը։
1982 - Լուիզիանայում Pan American ընկերության Boeing 747-ի վթարի հետևանքով զոհվում է 145 մարդ։
1972 - Վեց տարվա դադարից հետո կրկին բեմ է բարձրանում Փոլ ՄաքՔարթնին։

  • Նրա «The Wings» խումբը իր առաջին համերգն է տալիս ֆրանսիական Շատովիյոն քաղաքում։

1964 - Անգլիայի հիթ-շքերթը գլխավորում է «The Animals» խմբի կատարմամբ «Ծագող արևի տունը» երգը։
1957 - Հայտնաբերվում է Մենդելեևի աղյուսակի 102-րդ տարրը՝ նոբելիումը։
1919 - 115 դեմ ու 208 կողմ ձայներով գերմանական ռեյխստագը վավերացնում է Գերմանիայի համար ստորացուցիչ Վերսալի պայմանագիրը։
1918 - ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոճանապարհային վթարը՝ «Գնացքի մեծ աղետը»։
1887
- Անգլիացի թղթի գործարանատեր Ջոն Դիքինսոնը թուղթ արտադրողների ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացնում է թղթից առաջին անձեռոցիկները։
1816
- Արգենտինան հռչակեց անկախություն Իսպանիայից։
1788 - Կոնեկտիկուտը դառնում է ԱՄՆ հինգերորդ նահանգը։
1558 - Ժնևն անկախանում է Շվեյցարիայից։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Էշլի Յանգ (Ashley Simon Young), անգլիացի ֆուտբոլիստ
1975 - Ջեք Ուայթ (Jack White), ամերիկացի երգիչ-երգահան
1964 - Քորթնի Լավ, ամերիկացի դերասանուհի, ռոք աստղ, Hole ռոք խմբի մենակատար
1959 - Քևին Նեշ (Kevin Nash), ամերիկացի դերասան
1956 - Թոմ Հենքս, ամերիկացի դերասան, 2 «Օսկարի» դափնեկիր

  • Հենքսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ֆորեսթ Գամփ», «Կանաչ մղոն», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Փրկել շարքային Ռայանին», «Լրտեսների կամուրջը», «Դա Վինչիի կոդը», «Գաղտնի դոսյե», «Հրաշք Գուդզոնում»։

1947 - Միտչ Միտչել, բրիտանացի վիրտուոզ հարվածային գործիքներ նվագող

  • Առավել հայտնի է որպես «The Jimi Hendrix Experience» խմբի հարվածային գործիքներ նվագող։

1946 - Բոն Սքոթ, AC/DC ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ

  • «Classic Rock» բրիտանական պարբերականի վարկածով «բոլոր ժամանակների լավագույն 100 ֆրոնտմենների» ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը։

1941 - Պուշկին Սերոբյան, հայ քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ
1938 - Լիա Ախեջակովա, ռուս դերասանուհի

  • Նրա տաղանդը լավագույնս բացահայտվել է Էլդար Ռյազանովի ֆիլմերում («Ավտոտնակ» «Ավետյաց երկինք», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»)։ Տարբեր ֆիլմերում խաղում է հայուհիների դերեր («Անուշ մայրիկը», «Երբ ես հսկա կդառնամ» և այլն)։

1930 - Արտաշես Մարտիրոսյան, հայ խորհրդային բանասեր, պատմաբան
1905 - Աննա Շխիյան, բուսաբան
1894 - Պյոտր Կապիցա, սովետական ֆիզիկոս
1855 - Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա և գրող
1847 - Վոնգ Ֆեյ Հուն, չին մարտարվեստի վարպետ