Պատմության այս օրը. հունիսի 8
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Օվկիանոսների համաշխարհային օրը (World Ocean Day)
Տոնն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009 թվականի փետրվարի 12-ին (որոշում № A/RES/63/111)։
Պաշտոնական, բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։ Համաշխարհային օվկիանոսի հետ կապ ունեցող բոլոր երկրները տոնում են այդ օրը։ Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից։
- Գլխուղեղի ուռուցքի համաշխարհային օրը (World Brain Tumor Day) *
- Տնատիրոջ և տանտիրուհու միջազգային օրը *
- IPv6 միջազգային օրը (World IPv6 Day) *
- Փոշեկուլի ծննդյան օրը *
Ազգային
- ԱՄՆ - Կարիբյան կղզիների բնակիչներին ՁԻԱՎ-ի և ՄԻԱՎ-ի մասին իրազեկելու ազգային օրը
- ԱՄՆ - Լավագույն ընկերների ազգային օրը (National Best Friends Day) *
- ԱՄՆ - Լավագույնին տրամադրվելու ազգային օրը (National Upsy Daisy Day) *
- ԱՄՆ - Դոնդողով փքաբլիթների ազգային օրը (Jelly-Filled Doughnut Day) *
- ԱՄՆ - Վատագույնից լավագույնն ընտրելու ազգային օրը (National Name Your Poison Day) *
- Անգլիա - Գահակալի ծննդյան օրը (Sovereign’s Birthday)
- Անգլիա - Լինդիսֆարն կղզիների օրը (Lindisfarne Day) *
- Ավստրալիա - Թագուհու ծննդյան օրը (Queen s Birthday)
- Նորֆոլկ կղզի - Բաունտիի օրը *
- Պերու - Ճարտարագետի օրը
- Ռուսաստան - Սոցիալական աշխատողի օրը
- Ռուսաստան - Պետերբուրգյան կատուների համաշխարհային օրը *
- Ռուսաստան - Խորհրդավոր նշանների և կանխատեսումների օրը
- Սլովենին - Պրիմոժ Տրուբարայի օրը
- Սողոմոնի կղլիներ - Թեմտու գավառի օրը (Temotu Province Day)
- Ֆրանսիա - Հանուն Ֆրանսիայի Հնդկաչինում ընկածների հիշատակի ազգային օրը
* Հունիսի 8-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1964 - Իսլանդիան դառնում է ՄԱԿ անդամ:
1949 - Լոնդոնում 25 հազար օրինակով լույս է տեսնում Ջորջ Օրուելի «1984» վեպը:
1946 - Ստեղծվեց Լրագրողների միջազգային կազմակերպությունը:
1912 - Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:
1869 - Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
1815 - Լեհաստանը միացվում է Ռուսական կայսրությունը:
1783 - Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը:
- Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի։ Հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
1191 - Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը հասնում է Պաղեստին:
68 - Հռոմի Սենատը Գալբային հռչակում է Հռոմի կայսր:
ԾՆՎԵԼ ԵՆ
1984 - Խավիեր Մասկերանո, արգենտինացի ֆուտբոլիստ
1977 - Քանյե Ուեսթ, ամերիկացի ռեփ և հիփ-հոփ երգիչ, 21 «Գրեմմիի» մրցանակակիր
- Համարվում է 21-րդ դարի լավագույն կատարողներից մեկը։
1977 - Թոմազո Ալբինոնի (Tommaso Albinoni), իտալացի կոմպոզիտոր
1955 - Խոսե Անտոնիո Կամաչո, իսպանացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1951 - Բոնի Թայլեր (Bonnie Tyler), բրիտանացի երգչուհի
1950 - Վարդան Միլիտոսյան, ծանրորդ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
1946 - Ռաֆայել Նահապետյան, հայ արձակագիր
1941 - Արա Շիրազ (Արամազդ Կարապետյան), քանդակագործ, բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին։
1937 - Բրյուս Մակկենդելս (Bruce McCandless), ամերիկացի աստղագնաց
1933 - Ջոն Ռիվրզ (Joan Rivers), ամերիկացի դերասանուհի և գրող
1908 - Աշոտ Մամաջանյան, նկարիչ
1867 - Ֆրենկ Լլոյդ Ռայթ (Frank Lloyd Wright), ամերիկացի ճարտարապետ
1837 - Իվան Կրամսկոյ (Иван Крамской), ռուս նկարիչ
1810 - Ռոբերտ Շուման, գերմանացի կոմպոզիտոր