«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 20

Պատմության այս օրը. հունվարի 20

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ընդունելիության միջազգային օր (International Day of Acceptance) *
  • Բացօթյա զբոսանքի օրը (Take a Walk Outdoors Day) *
  • Սելֆիի օրը թանգարանում (Museum Selfie Day) *
  • Տեսաձայնագրչի օրը (Camcorder Day) *
  • Պինգվինների իրազեկման օրը (Penguin Awareness Days) *

Հոգևոր

  • Բուդդայական - Բոդհու օրը (Bodhi Day) *
  • Կաթոլիկ - Սուրբ Ֆաբիանի տոնը (Feast of Saint Fabian) *
  • Կաթոլիկ - Սուրբ Սեբաստիանի տոնը (Feast of Saint Sebastian) *
  • Ուղղափառ - Ավետարանական տաճարի և Հովհաննես Մկրտչի տոնը *

Ժողովրդական

  • Սլավոնական - Ձմեռային հարսանիք *

Ազգային

  • ԱՄՆ - Դիջեյի ազգային օրը (National DJ Day) *
  • ԱՄՆ - Buttercrunch բատոնի ազգային օրը (National Buttercrunch Day) *
  • ԱՄՆ - Պանրի սիրահարների ազգային օրը (National Cheese lover ' s Day) *
  • ԱՄՆ - Պինգվինի ազգային օրը (National Penguin Day) *
  • ԱՄՆ - Երդմնակալության օրը (Inauguration Day) *
  • ԱՄՆ - Բիլ Քոսբի սվիտերի ազգային օրը (National Bill Cosby Sweater Day) *
  • ԱՄՆ - Սուրճի ընդմիջման ազգային օրը (National Coffee Break Day) *
  • Գվինեա-Բիսաու - Հերոսների օրը
  • Իսպանիա - Տամբորադա (Tamborrada de San Sebastian) *
  • Լաոս - Բանակի օրը
  • Լատվիա - Բարիկադների պաշտպանների հիշատակի օրը *
  • Կաբո Վերդե - Ազգային հերոսների օրը
  • Հնդկաստան - Գուրու Գոբինդ Սինգհ Ջայանտի (Guru Govind Singh Jayanti) *
  • Մալի - Զինված ուժերի օրը
  • Ռուսաստան - ՌԴ ՆԳՆ գործավարական ծառայության օրը
  • Ռուսաստան - Զարմանալի պատահականությունների օրը *
  • Ռուսաստան - Աշխարհի ջերմացման ձմեռային օրը *

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Յասեր Արաֆաթն ընտրվեց Պաղեստինի ինքնավարության նախագահ։
1993 - Արցախյան ազատամարտ. Ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
1992 - Արցախյան ազատամարտ. Երկօրյա մարտերից հետո (հուվարի 20-21-ը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:
1992 - Airbus A320 օդանավը վթարի է ենթարկվում Սթրասբուրգի մոտ, զոհվում են 96 հոգուց 87-ը։
1990 - Խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։ 
1980 - ASALA. Չորս պայթյուն մադրիդում ամերիկյան «Թի Դաբլյու Էյ», բրիտանական «Բրիթիշ Էյերվեյս», շվեյցարական «Սուիս Էյր» և բելգիական «Սաբենա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը (ASALA)-ն։

1980 - ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը Մոսկվայի Օլիմպիադան բոյկոտելու մասին հայտարարություն արեց։
1975 - Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ՀԱՀԳԲ) իր առաջին գործողությունն է կատարում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակի ռմբահարումով՝ հայտարարելով իր ծնունդը։

  • Ռմբահարման պատճառն այն էր, որ խորհրդի Բեյրութի գրասենյակը Արևմուտքի և ԱՆՉԱ-ի օժանդակությամբ նպաստում էր Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք հայության գաղթը՝ դատարկելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանների հայությունը։
  • «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ» անվամբ մինչ այդ անհայտ կազմակերպությունը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։
  • Խմբի անդամների թիվն աճում է և այն 1975 փետրվարի 20-ին ստանձնում է նախ Հայ Գաղտնի Բանակ, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ անվանումը (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia - ASALA)։ Այս անվամբ հստակեցվում է կազմակերպության վերջնական նպատակը՝ Հայաստանի ազատագրումը։

1958 - Լոնդոնում տեղադրվեցին մեքենաների արագությունը վերահսկող առաջին ռադարները: 
1944 - Մեծ Բրիտանիայի օդուժը 2300 տոննա ռումբ նետեց Բեռլինի վրա։
1936 - Էդվարդ VIII-ը դառնում է Միացյալ թագավորության թագավոր։
1934 - Տոկիոյում հիմնադրվում է Fujifilm լուսանկարչական ընկերությունը:
1933 - Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1780
 - Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախը:
1752 - Իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:
1265 - Կոմս Լանկաստերը ժողովեց անգլիական առաջին խորհրդարանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Իրինա Ալեգրովա, ռուս բեմային երգչուհի
1920 - Ֆեդերիկո Ֆելինի, իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից 

  • Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը։
  • Երբ Հռոմ մտան խորհրդային զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով։ Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին։ Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից։ Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին։ Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ։ Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը։ Նաև Ֆելինին 1948 թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում։ 1950 թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights)։ 1952 թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով։ Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց։ Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին։ «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953 թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը։ 1993 թ. հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկո Ֆելինին մահացավ Հռոմում։

1946 - Դեյվիդ Լինչ, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ գրող ու բանաստեղծուհի (մ. 2006)
1775 - Անդրե Մարի Ամպեր, ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս (մ. 1836)

Читать на русском