«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 4

Պատմության այս օրը. հունվարի 4

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Հիպնոսի համաշխարհային օրը (World Hypnotism Day) *
  • Բրայլի այբուբենի համաշխարհային օրը (World Braille Day) *
  • Նյուտոնի օրը (Newton Day) *

Հոգևոր

  • Կաթոլիկ - Սուրբ Էլիզաբեթ Աննա Սեթոնի տոնը (Սուրբ Էլիզաբեթ Անն Սեթոն) *
  • Ուղղափառ - Մեծ նահատակներից Անաստասիա Ուզորեշիտնիցայի հիշատակի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Յուտայի պետականության օրը (Utah Statehood Day)
  • ԱՄՆ - Միսսուրիի ազգային օրը (National Missouri Day)
  • ԱՄՆ - Ծաղկի անվճար զամբյուղի օրը (Free Flower Basket Day)
  • ԱՄՆ - Վիկտորինայի ազգային օրը  (National Trivia Day) *
  • ԱՄՆ - Ամուսնալուծության երկուշաբթի (Divorce Monday) *
  • ԱՄՆ - Փոփ երաժշտության հիթ-շքերթի օրը (Pop Music Chart Day) *
  • ԱՄՆ - Թղթին մնացած հետքի ազգային օրը (National Dimpled Chad Day) *
  • ԱՄՆ - Սպագետտիի ազգային օրը (National Spaghetti Day) *
  • ԱՄՆ - Երկուշաբթիին փառք տալու ազգային օրը (National Thank God Its Monday Day) *
  • ԱՄՆ - Կշռադատության ազգային օրը (National Weigh-in Day) *
  • ԱՄՆ - Դաստիարակ լինելու օրը (I Am a Mentor Day) *
  • ԱՄՆ - Մատնաչափիկի օրը (Tom Thumb Day) *
  • Անգոլա - Գաղութային հալածանքների նահատակների օրը (Colonial Repression Martyrs ' Day)
  • Թաիլանդ - Հեծելազորի օր​​​​​​ը
  • Կոնգո - Անկախության նահատակների օրը (Martyrs of Independence Day)
  • Հայաստան - Ծննդյան տոներ
  • Մեծ Բրիտանիա - Կանխխավճարի օրը (Handsel Day) *
  • Մյանմար - Անկախության օրը (Independence Day)
  • Նիգերիա - Կրակների օրը (Ogoni Day) *
  • Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
  • Ռուսաստան - Կիտրոնի կարամելի կրքերի օրը

Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը դիվանագիտական հարաբերությունները խզեցին Իրանի հետ։
2010 - Տեղի ունեցավ աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի պաշտոնական բացումը։
2004 - Վարդերի հեղափոխության արդյունքում Միխաել Սա­հա­կաշ­վիլին ընտրվեց Վրաստանի նախագահ։
2004 - «Սպիրիտ» մարսագնացը վայրէջք կատարեց Մարսի վրա։
1985 - Լոնդոնում սուրոգատ մոր օգնությամբ ծնվեց առաջին աղջիկ երեխան:
1970 - «Բիթլզի» անդամները վերջին անգամ միասնաբար աշխատեցին Let It Be երգի ձայնագրության վրա՝ համանուն ալբոմի համար։
1961 - Կոպենհագե­նում ավարտ­վեց պատ­մու­թյան ամե­նա­եր­կա­րատև գոր­ծա­դու­լը, որը գրանց­վել է Գի­նե­սի ռեկորդների գրքում։ Այն տևել է 33 տա­րի։

  • 1961 թվականի հունվարի 4-ին Գինեսի ռեկորդների գրքում մի փոքր տարօրինակ ռեկորդ գրանցվեց: Կոպենհագենում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը: Վարսավիրների օգնականները դադարեցրեցին 33 տարի տևած գործադուլը: Հաջողվել էր արդյոք նրանց հասնել իրենց պահանջների բավարարմանը՝ այդպես էլ գաղտնի մնաց:

1959 - «Луна-1»-ը դարձավ առաջին տիեզերական սարքավորումը, որ հասավ Լուսնի մոտակայքը։
1943 - Ամերիկյան «Թայմս» հանդեսը 1942 թվականի տարվա մարդ ճանաչեց Իոսիֆ Ստալինին։
1915
 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։
1896 - Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։
1885 - Վիլյամ Գրանտը կատարեց կույրաղիքի առաջին վի­րա­հա­տու­թյունը։ 
1493 - Քրիստափոր Կոլումբոսն իր առաջին ճանապարհորդության ետ դարձի ճամփան բռնեց Ամերիկայից Եվրոպա։


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Յունես Քաբուլ, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1943 - Լերմոնտ Մովսիսյան, հայ ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1874 - Յոսեփ Սուկ, չեխ ջութակահար և կոմպոզիտոր
1809 - Լուի Բրայլ, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրեյլի գրերի հեղինակը
1710 - Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, իտալացի կոմպոզիտոր (վ. 1736)
1643 - Իսահակ Նյուտոն, անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան

  • Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: