«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մարտի 25

Պատմության այս օրը. մարտի 25

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Ավետում Սուրբ Մարիամ Աստվածածնի *
  • Ուղղափառություն - Սուրբ Թեոֆանի հիշատակը *
  • Սլավոնական - Գարնան հրավեր *

Ազգային

  • ԱՄՆ - Մերիլենդ նահանգի օրը (Maryland Day) *
  • ԱՄՆ - Պատվո շքանշանի ազգային օրը (National Medal Of Honor Day) *
  • ԱՄՆ - Պեկան ընկույզի օրը (Pecan Day) *
  • ԱՄՆ - «Նյուբուրգ» օմարի ազգային օրը (National Lobster Newburg Day) *
  • Բալի - Լռության օրը՝ Նյեպի (Nyepi Day) *
  • Բելառուս - Կամքի օրը (дзень волі) *
  • Բուլղարիա - Ավետում Սուրբ Աստվածածնի *
  • Ինդոնեզիա - Լռության օրը՝ Նյեպի (Nyepi Day) *
  • Լատվիա - Կոմունիստական ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Komunistiskā terora upuru piemiņas diena) *
  • Հունաստան, Կիպրոս - Անկախության օրը (Independence Day) *
  • Հնդկաստան - Ամալակի Էկադաշի (Amalaki Ekadashi) *
  • Հնդկաստան - Ուգադի (Ugadi) *
  • Հնդկաստան - Գուդի Պադվա (Gudi Padwa) *
  • Նոր Զելանդիա - Բանակի օրը (NZ Army Day) *
  • Շվեդիա - Կռունկի օրը (Crane Day) *
  • Ռուսաստան - Մշակույթի աշխատողի օրը *
  • Ռուսաստան - Թեոֆանովյան օր *
  • Ռուսաստան - Խառնակիչների տոնը *
  • Ռուսաստան - Փուչիկների վարժեցման օրը *
  • Ռուսաստան - Փոստային բացիկ ծննդյան օրը Ռուսաստանում *
  • Սան Մարինո - Արենգոյի տարեդարձը (Anniversary of the Arengo) *
  • Սլովակիա - Մարդու իրավունքների պայքարի օրը (Deň ľudských práv) *
  • Սլովենիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Ուկրաինա - Անվտանգության ծառայության օրը (День служби безпеки) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։

  • Նրան և որպես վարչապետ, և որպես ՀՀԿ նախագահ փոխարինեց Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին, մարտի 1-ի արյունոտ ընտրություններից հետո դարձավ ՀՀ նախագահ։

2002 - Հայտնաբերվեց էպիլեպսիայի գենը։
1992 - Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը վերադառնում է Երկիր «Միր» տիեզերակայանում 10 ամիս մնալուց հետո:
1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայանում է մոմերով ցույց:
1983 - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց Լուսնային քայլվածք պարային շարժումը:
1957 - Եվրոպական վեց երկրներ` Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Արևմտյան Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, ստորագրեցին Հռոմի համաձայնագիրը եվրոպական տնտեսական («Ընդհանուր շուկա») և ատոմային էներգիայի (Եվրատոմ)համագործակցությունների մասին:
1949 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի 92.000 բնակիչներ արտաքսվում են Սիբիր:
1821 - Հույների ազգային-ազատագրական ապստամբությունն ընդդեմ թուրքական լծի:
1820 - Ճիզվիտների արտաքսումը Ռուսաստանից։
1655 - Հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Տիտանը:
1436
 - Ֆլորենցիայում 140 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սանտա Մարիա դել Ֆյորե տաճարը:
421 - Վենետիկի հիմնադրման օրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Սառա Ջեսիկա Փարկեր, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր 
1947 - Էլթոն Ջոն, բրիտանացի ռոք երգիչ, երգահան, դաշնակահար 
1942 - Արետա Ֆրանկլին, ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, գոսպել ոճերի ամերիկացի երգչուհի, Սոուլի թագուհի 

  • 1987 թվականի հունվարի 3-ին Արետա Ֆրանկլինը դարձել է առաջին կինը, ում անունը մտցրել են Ռոք՛ն՛ռոլի փառքի սրահ։ 2008 թվականին Rolling Stone ամսագիրը նրան հայտարարել է պատմության մեծագույն երգչուհի։

1921 - Սիմոնա Սինյորե, կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի 
1908 - Դևիդ Լին, բրիտանացի հայտնի ռեժիսոր, ստացել է Սըր կոչումը, Օսկարի կրկնակի դափնեկիր (մ. 1991)
1881 - Բելա Բարտոկ, հունգարացի երգահան, դաշնակահար, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ 
1867 - Արտուրո Տոսկանինի, իտալացի դիրիժոր 
1699 - Յոհան Ադոլֆ Հասսե, գերմանացի երգիչ-երգահան (մ. 1783)։