«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 12

Պատմության այս օրը. մայիսի 12

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բուժ­քույ­րե­րի հա­մաշ­խար­հա­յին օրը (ԱՀԿ)­ (International Nurses Day)

Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան որոշ­մամբ մա­յի­սի 12-ը հռ­չակ­վել է բուժ­քույ­րե­րի հա­մաշ­խար­հա­յին օր՝ ի պա­տիվ անգ­լի­ա­ցի բուժ­քույր Ֆլո­րե­նա Նայ­թին­գե­լի (նշ­վում է հենց նրա ծննդ­յան օրը): Ղրի­մի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Նայ­թին­գե­լը Թուր­քի­ա­յում կազ­մա­կեր­պել է վի­րա­վոր զին­վոր­­նե­րի բու­ժու­մը։ Նա նաև հա­մար­վում է Անգ­լի­ա­յում գթու­թյան քույ­րե­րի առա­ջին դա­սըն­թաց­նե­րի հիմ­նա­դի­րը: Յու­րա­քանչ­յուր եր­կու տա­րին մեկ ան­գամ Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը բուժ­քույ­րե­րին շնոր­հում է Ֆլո­րե­նա Նայ­­­թին- ­գե­լի ան­վան 50 շքան­շան:

  • Ֆիբրոմիալգիայի մասին իրազեկման օրը (Fibromyalgia Awareness Day) *
  • Քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին իրազեկման միջազգային օրը (International Myalgic Encephalomyelitis Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Հիվանդանոցների ազգային օրը (National Hospital Day)
  • ԱՄՆ - Օդոմետրի ազգային օրը (National Odometer Day) *
  • ԱՄՆ - Լիմերիքի ազգային օրը (National Limerick Day) *
  • ԱՄՆ - Ընկույզով անուշեղենի ազգային օրը (National Nutty Fudge Day) *
  • ԱՄՆ - 2-րդ փոփոխության օրը (2nd Amendment Day) *
  • ԱՄՆ - Բարձին թիկնած պոեմի օրը (Poem on Your Pillow Day) *
  • Իսրայել - Լագ բը-Օմեր (Lag B’Omer) 
  • Կանադա - Ջինսի ազգային օրը (National Denim Day) *
  • Ռուսաստան - День экологического образования
  • Ռուսաստան - Ոզնիների մշմշոցի օրը
  • Ռուսաստան - Չեբուրաշկայի օրը
  • Սերբիա - Երկաթգծի աշխատողների օրը
  • Վրաստան - Սուրբ Անդրեաս առաքյալի հիշատակի օրը
  • Տաջիկստան - Շաշմակոմի օրը  *
  • Ֆինլանդիա - Ինքնագիտակցության օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ազերիների զանգվածային ցույցեր։
1994 - Ռու­սաստա­նի Դաշ­նու­թյան և ԵԱՀԿ­-ի Մինս­կի խմ­բի միջ­նոր­դու­թյամբ ՀՀ­-ի, Ադր­բե­ջա­նի և ԼՂՀ­-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի կող­մից ստո­րագր­վեց ար­ցախ­յան ռազ­­մաճակա­տում զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր:
1975 - Էկրաններին է հայտնվում Սերգեյ Բոնդարչուկի «Նրանք կռվում էին հայրենիքի համար» ֆիլմը։

  • Նկարահանվել է Միխայիլ Շոլոխովի վեպի հիման վրա։

1971 - Սեն Տրոպեում Միք Ջագերն ամուսնանում է Բյանկա Պերես-Մորա Մասիյասի հետ։
1963 - Մե­ծի Տանն Կի­լի­կի­ո Կա­թո­ղի­կոս օծ­վեց Խո­րեն Ա-ն:
1956
 - Հրազ­դա­նի մեծ կա­մր­ջի հան­դի­սա­վոր բա­ցու­մը (Երև­ան)։
1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
1926 - «Նոր­վե­գի­ա» դի­րի­ժաբ­լը թռիչք կա­տա­րեց Եր­կիր մո­լո­րա­կի Հյու­սի­սա­յին բև­ե­ռի վրա­յով:

  • Թռիչ­քի նա­խա­ձեռ­նու­թյու­նը Ամունդ­սե­նինն էր, իսկ առա­ջին օդա­չուն` Ում­բեր­տո Նո­բի­լը: Այս հս­կա­յա­կան դի­րի­ժաբ­լը կա­ռուց­վել էր 1923-1926թ.թ. Իտա­լի­ա­յում: Հյու­սի­սա­յին բև­եռ հաս­նե­լով ար­շա­վի մաս­նա­կից­ներն այն­տեղ են թո­ղել Իտա­լի­ա­յի և Ամե­րի­կա­յի դրոշ­նե­րը։

1876 - Թուրքական բանակը դաժանորեն ճնշում է բուլ­ղա­րա­ցի­ների ապստամբությունը։

  • Միայն Պլովդիվում  սպանվում է մոտ 15.000 խաղաղ բնակիչ։

1871 - Օ. Բիս­մար­կը ընտր­վում է Գեր­մա­նա­կան կայս­րու­թյան ռեյխս­կանց­լե­րի պաշ­տո­նում:
1851 - Զեյ­թու­նի իշ­խան­նե­րը Էջ­մի­ած­նի Կա­թո­ղի­կո­սին գրում են, որ Ա­բ­դուլ Մե­ջիդն իրենց կան­չել է Կ. Պո­լիս և պայ­մա­նա­գիր ստո­­րագ­րել՝ հար­կը կա­նո­նա­վոր վճա­րե­լու մա­սին:

  • Փաս­տո­րեն չեղ­յալ էր հայ­տա­րար­վել Մու­րադ 4-ր­դի հրո­վար­տա­կը:

1847 - Բե­դեր-­խան բե­յի պաշ­ա­րու­մը Օրագ բեր­դում:
1815 - Մոսկ­վա­յում սկ­սում է գոր­ծել Լա­զար­յան ճե­մա­րա­նը:
1664
 - Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության պրեմիերան Վերսալում։
1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Վիեյրա Դա Սիլվա Մարսելո, բրազիլացի ֆուտբոլիստ
1983 - Ալինա Կաբաևա, ռուս մարմնամարզուհի
1978 - Հու­սեյն Ռե­զա-­Զա­դենի, իրան­ցի ծան­րա­մար­տիկ 
1970 - Սամանտա Մետիս, ամերիկացի դերասանուհի
1978 - Ջեյսոն Բիգզ, դերասան
1966 - Սթիվեն Բոլդուին, ամերիկացի դերասան 
1962 - Էմիլիո Էսթևեզ, ամերիկացի դերասան, ռեժիսոր
1958 - Խոսե Մարտինես, 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
1941 - Ռուդոլֆ Վաթինյան, կինոօպերատոր
1941 - Սերգեյ Գրիգորյանց, սովետական այլախոհ
1937 - Անատոլի Մոկացյան, ռեժիսոր, սցենարիստ
1921 - Էդուարդ Միրզոյան, հայ երգահան, երաժշտական և հասարակական գործիչ 
1913 - Թադևոս Աղեկյան ռուսաստանցի հայազգի աստղագետ
1907 - Քեթրին Հեփբորն, ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» քառակի դափնեկիր

  • Հեփբորնը ավելի քան 60 տարի եղել է Հոլիվուդի առաջատար դերասանուհին։ Նա «Օսկարի» է առաջադրվել 12 անգամ, ստացել է 4-ը։ Սա կինոյի պատմության ռեկորդ է։ Ամերիկյան կինոինստիտուտը Քեթրին Հեփբորնին հռչակել է Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհի։ 1960-ին աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։
  • Հայտնի ֆիլմերից են «Ֆիլադելֆյան պատմություն», «Տարվա կինը», «Աֆրիկյան թագուհի», «Անձրև վաճառողը», «Առյուծը ձմռանը» և ուրիշներ։

1901 - Վերներ Հայզենբերգ, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից
1886 - Նշան Գրիգորյան (Neshan Krekorian), «Տիտանիկ» նավի 711 փրկվածներից 
1842 - Ժյուլ Մասնե, ֆրանսիացի երգահան
1823 - Ջոն Ռասել Հայնդ, անգլիացի աստղագետ

Читать на русском