Պատմության այս օրը. մայիսի 18
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Թանգարանների միջազգային օրը
Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
1992 թ.-ից յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և ԻԿOՄ-ի հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։ 1992 թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998 թթ՝ «Մշակութային արժեքնորի անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000 թ.՝ «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխոըւթյան և ներդաշնակության», 2005 թ.՝ «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև», 2008 թ.՝ «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009 թ.՝ «Թանգարանները և տուրիզմը», 2010 թ.՝ «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» և այլն։
- ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի համաշխարհային օրը (World AIDS Vaccine Day)
- Շղթայական մատակարարման մասնագետի օրը (Supply Chain Professional Day) *
- Վարդագույն հովազի օրը (Pink Panther Day) *
Ազգային
- ԱՄՆ - Առանց կեղտոտ ամանեղենի ազգային օրը (National No Dirty Dishes Day) *
- ԱՄՆ - Պանրով սուֆլեի ազգային օրը (National Cheese Souffle Day) *
- ԱՄՆ - Բարեկամներին այցելելու ազգային օրը (National Visit Your Relatives Day) *
- Թուրքմենստան - Վերածննդի և միասնության օրը
- Կայմարյան կղզիներ - Հայտնաբերման օրը
Այս տոնը նվիրված է Քրիստափոր Կոլոմբոսի 1503 թվականի հայտնաբերմանը։
- Կանադա - Հաղթանակի օրը (Victoria Day)
- Կանադա - Հայրենասերների ազգային օրը (National Patriots’ Day)
- Հաիթի - Դրոշի և համալսարանների օրը
- Ռուսաստան - Բալթյան նավատորմի օրը
- Ռուսաստան - Խարազանողի օրը
- Ռուսաստան - Մայիսյան բզզզզեզի ծննդյան օրը
- Սոմալիլենդ - Անկախության օրը
- Ուկրաինա - Պահեստազորի օրը
- Ուրուգվայ - Լաս-Պեդրասի ճակատամարտի օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - «Թամիլ Իլամա ազատագրման վագրեր» կազմակերպության վերջին ջոկատի վերացմամբ ավարտվեց Շրի Լանկայում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
2000 - Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջը և միջազգային ծառայությունների դպրոցը Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացրեցին գիտաժողով Արցախի ճգնաժամը քննարկելու համար:
1999 - Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ չեն վերահսկի Ինտերնետը։
1997 - 102-ամյա իռլանդուհի Բրիջիթ Դիրենն ազգային համալսարանն ավարտեց գերազանցությամբ։
1992 - Արցախի զինված ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինը՝ վերականգնելով հողային կապը Հայաստանի հետ։
1981 - Վախճանվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը (ծն. 1908)։
1980 - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով զոհվեց 57 մարդ։
- Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
1977 - Մայիսի 18-ը հռչակվեց Թանգարանների միջազգային օր:
1954 - Ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։
1953 - Ամերիկացի օդաչու Ժակլին Քոքրանը կանանցից առաջինն ինքնաթիռով հաղթահարեց ձայնային պատնեշը։
1935 - Ցուցադրական թռիչքի ժամանակ Մոսկվայի կենտրոնական օդակայանում կործանվեց «Մաքսիմ Գորկի» հսկա, եզակի ինքնաթիռը։
- Զոհվեց 46 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։
1927 - Ամերիկացի դերասանուհի Նորմա Թալմաջը պատահաբար ոտքը դրեց դեռ չչորացած ասֆալտի վրա։
- Դա հուշեց Հոլիվուդում կինոաստղերի հետքերի հավաքածու ստեղծելու գաղափարը։ Այժմ այն անվանում են Հոլիվուդի փառքի ծառուղի։
1923 - Ֆրանսիացի ինժեներ Անտուան Բարնայն արտոնագիր ստացավ սկավառակով հեռախոսի համար։
1920 - Բաքվում լույս է տեսնում «Կոմունիստ» օրաթերթը` հայերեն:
1915 - Ռիգայի մերձակայքում փորձարկվեց աշխարհի առաջին տանկը, որն անվանվել էր «Ամենագնաց»։
1897 - Հրատարակվեց իռլանդացի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը, որը սկզբնավորեց արնախումների մասին ստեղծագործություններին։
1888 - ԱՄՆ-ում ցուցադրվեց գրամոֆոնի առաջին ձայնապնակը։
1886 - Ցարական հրամանագրի համաձայն Անդրկովկասում 1887թ. հունիսի 2-ից մտցվեց պարտադիր զինվորագրություն:
1876 - Սալոնիկում մոլագար մուսուլմանների ամբոխը ոտնակոխ արեց Գերմանիայի և Ֆրանսիայի կոնսուլներին։
1830 - ԱՄՆ-ում սկսվեց առաջին խոտհնձիչների արտադրությունը։
1804 - Նապոլեոն I-ը հռաչկվում է Ֆրանսիայի կայսր:
1787 - Թուլուզի ֆրանսիացի վարպետներն առաջին անգամ կարողացան ապակու վրա փորագրություն կատարել։
1744 - Եկատերինա 2-րդի հրամանով Ռուսաստանում մահապատիժը վերացվեց։
1652 - Բրիտանիայի Ռոդ Այլենդ գաղութում ընդունվեց Հյուսիսային Ամերիկայի առաջին օրենքը, որն արգելեց ստրկությունը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1992 - Ֆեռնանդո Պաչեկո, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասպահ
1978 - Ռիկարդո Կառվալյու, պորտուգալացի ֆուտբոլիստ
1975 - Ջոն Հիգգինս, շոտլանդացի հայտնի պրոֆեսիոնալ սնուկերիստ, աշխարհի քառակի չեմպիոն
1962 - Սանդրա, գերմանացի երգչուհի
1956 - Միխաիլ Պողոսյան, ավիակոնստրուկտոր
1920 - Հովհաննես Պողոս II, կաթոլիկ եկեղեցու առաջնորդ
1919 - Մարգո Ֆոնտեյն, անգլիացի պարուհի
1910 - Նորա Ադամյան, արձակագիր, թարգմանչուհի
1897 - Գուրգեն Ջանիբեկյան, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան
1897 - Ֆրենկ Կապրա, ամերիկացի նշանավոր ռեժիսոր
- Ստացել է 3 Օսկար՝ որպես լավագույն ռեժիսոր
1883 - Վալտեր Գրոպիուս, գերմանացի ճարտարապետ, Բաուհաուզի հիմնադիրը
1872 - Բերտրան Ռասսել, անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ
1868 - Նիկոլայ II Ռոմանով, համայն ռուսիո կայսր
1843 - Ներսես Եպիսկոպոս Աշտարակեցի, Հայոց Կաթողիկոս
1048 - Օմար Խայամ, պարսիկ պոետ, փիլիսոփա