Պատմության այս օրը. մայիսի 29
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- ՄԱԿ-ի խաղաղապահների օրը (International Day of United Nations Peacekeepers)
2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը մայիսի 29-ը հայտարարեց Խաղաղապահների միջազգային օր: 1948 թվականի այս օրը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը։ Ըստ տարբեր տվյալների` այսօր աշխարհով մեկ խաղաղապահ գործողություններին մասնակցում է 116 երկրի 110 հազ. մարդ:
- Առողջ մարսողության համաշխարհային օրը (World Digestive Health Day) *
- Հաղորդակցության համաշխարհային օրը (World Communications Day) *
- Հարևանների եվրոպական օրը (European Neighbors’ Day) *
- Միջնադարի ավարտի օրը (End of the Middle Ages Day) *
Ազգային
- ԱՄՆ - Ռոդ-Այլենդ նահանգի պետականության օրը (Statehood Day in Rhode Island)
- ԱՄՆ - Վիսկոնսին նահանգի պետականության օրը (Statehood Day in Wisconsin)
- ԱՄՆ - Սառնարանին բարձ դնելու օրը (Put A Pillow On Your Fridge Day) *
- ԱՄՆ - Տապի մասին իրազեկելու ազգային օրը (National Heat Awareness Day) *
- ԱՄՆ - Բիսկվիթի ազգային օրը (National Biscuit Day) *
- ԱՄՆ - Գիով աքաղաղի ազգային օրը (National Coq Au Vin Day) *
- ԱՄՆ - Ամրակի ազգային օրը (National Paperclip Day) *
- ԱՄՆ - Կոմպոստացնելու մասին ավելին իմանալու օրը (National Learn About Composting Day) *
- Արգենտինա - Բանակի օրը
- Բուլղարիա - Վարդերի փառատոն
- Դոմինիկանա - Մայրերի օրը
- Թուրքիա - Ստամբուլի գրավման օրը *
- Թուրքմենստան - Ներքին գործերի աշխատողների օրը
- Ինդոնեզիա - Տարեցների ազգային օրը (Hari Lanjut Usia)
- Լեհաստան - Արտասահմանում զինվորական ծառայության վետերանների օրը
- Կանադա - Ամեն կիլովատը հաշվարկելու օրը (Count Every Kilowatt Day) *
- Ղրղզստան - Զինված ուժերի օրը
- Միացյալ թագավորություն - Կաղնեխնձորի օրը (Oak Apple Day) *
- Միացյալ թագավորություն - Գարլենդ կաստլետոնացու օրը (Castleton Garland Day) *
- Նիգերիա - Ժողովրդավարության օրը
- Շվեյցարիա - Վետերանների օրը
- Ռուսաստան - Զոդողի օրը *
- Ռուսաստան - Ռազմական ավտովարորդի օրը
- Ռուսաստան - Մաքսային ծառայության վետերանների օրը
- Ռուսաստան - Ծխախոտային ծխի օրը
- Ռուսաստան - Երիցուկով բախտ բացելու օրը
- Վենեսուելա - Ավագներին մեծարելու օրը (Day of Honoring Elders)
- Ուկրաինա - ԶՈՒ տեղագրության ծառայության օրը
- Ֆինլանդիա - Դրոշի օրը
* Մայիսի 29-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Սպիտակ տանը կիբերանվտանգության բաժնի բացման մասին։
2005 - Ֆրանսիան հանրաքվեով դեմ քվեարկեց Եվրոպական սահմանադրությանը։
1985 - Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվեց 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
1977- Թուրքիա, Ստամբուլ: Պայթյուն երկաթգծի կայարանում և Եշիլքյօյ օդանավակայանում (6 թուրք սպանված և 56 կամ 42 վիրավոր) որոշ աղբյուրներում 5 սպաննուած և 64 վիրավոր:
- ՀՑԱՄ-ը (Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ) ստանձնում է գործողության պատասխանատվությունը:
1975 - Բելոռուսում սկսվեց «Բելազների» արտադրությունը։
1953 - Նորզելանդացի Էդմունդ Հիլարին ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյի հետ դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդը:
1945 - Նորվեգիայում ֆաշիստների հետ համագործակցելու համար ձերբակալվում է գրող, Նոբելյան մրցանակակիր Կնուտ Համսունը։
1922 - ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը վճռեց, որ բեյսբոլը մարզաձև է, ոչ թե բիզնես և հակամոնոպոլիստական օրենքի շրջանակներից դուրս է:
1913 - Փարիզում տեղի է ունենում Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի սկանդալային պրեմիերան։
1900 - «Օտիս» ընկերությունը գրանցեց «Էսկալատոր» ապրանքանիշը (հետագայում այդպես կոչվեցին բոլոր էսկալատորները)։
1848 - Վիսկոնսինը դառնում է ԱՄՆ նահանգ։
1453 - Մեհմեդ II-ի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավում են Կոստանդնուպոլիսը
ԾՆՎԵԼ ԵՆ
1989 - Էյտոուր Ինգի Գյունլյոյգսոն, իսլանդացի երգիչ
1984 - Կարմելո Էնթոնի (Carmelo Anthony), ամերիկացի բասկետբոլիստ
1977 - Մասիմո Ամբրոզինի, իտալացի ֆուտբոլիստ
1959 - Ռուպեր Էվերտ, անգլո-ամերիկյան դերասան
1958 - Վարուժան Այվազյան, հայ արձակագիր
1958 - Աննետ Բենինգ, ամերիկացի դերասանուհի
1945 - Գերի Բրուկեր, բրիտանական Procol Harum ռոք խմբի հիմնադիր ու վոկալիստ
1944 - Հելմուտ Բերգեր, ավստրիացի դերասան
- Հայտնի է իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերից՝ «Աստվածների մահը», «Լյուդվիգ», «Ընտանեկան նկար ինտերյերում»։
1931 - Վաչե Ավագյան, կենսաբան
1917 - Ջոն Քենեդի, ԱՄՆ 35-րդ նախագահ
1914 - Գաբրիել Արևյան, հայ արձակագիր, լրագրող
1913 - Լևոն Ղարագյոզյան, հայ կինոդրամատուրգ
1913 - Աշոտ Արզումանյան, հայ արձակագիր, լրագրող
1880 - Օսվալդ Շպենգլեր, գերմանացի փիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս
1874 - Գիլբերտ Կիտ Չեսթերտոն (Gilbert Keith Chesterton), անգլիացի գրող
1866 - Հակոբ Հակոբյան, պոետ
1860 - Իսաակ Ալբենիս, իսպանացի դաշնակահար և կոմպոզիտոր
1835 - Կառլ Յանսեն, գերմանացի քանդակագործ