«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 6

Պատմության այս օրը. մայիսի 6

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Международный день без диет (International No Diet Day) *
  • День проекта «Тузы» (Project Aces Day) *
  • День гольфа (Golf Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Բուժքույրերի ազգային օրը (National Nurses Day) 
  • ԱՄՆ - Դպրոցի բուժքույրերի ազգային օրը (National School Nurse Day) *
  • ԱՄՆ - Զբոսաշրջիկներին երախտագիրություն հայտնելու ազգային օրը (National Tourist Appreciation Day) *
  • ԱՄՆ - Հիրիկի օրը (Iris Day) *
  • ԱՄՆ - Ըմպելիքների ազգային օրը (National Beverage Day) *
  • ԱՄՆ - Ջոզեֆ Բրեքեթի օրը (Joseph Brackett Day) *
  • ԱՄՆ - Հեծանիվով դպրոց գնալու ազգային օրը (National Bike to School Day) *
  • ԱՄՆ -  Առանց տնային աշխատանքների ազգային օրը (National No Homework Day) *
  • ԱՄՆ - Թարգմանիչներին երախտագիրություն հայտնելու ազգային օրը *
  • ԱՄՆ - Դեռահասների և չպլանավորված հղիության  ազգային օրը *
  • ԱՄՆ - «Սյուզեթ» նրբաբլիթների ազգային օրը (National Crepe Suzette Day) *
  • ԱՄՆ - Որակավորում ստացած աշխատողների ազգային օրը (National Skilled Trades Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան փնթփնթանի տղամարդու օրը (Great American Grump Out Day) *
  • Բուլղարիա - Սուրբ Գեորգիի օրը (St. George’s Day) 
  • Դանիա - Սուրճի ազգային օրը (National Coffee Day) *
  • Լիբանան - Նահատակների օրը  
  • Կիպրոս - Անֆեստիրիա (Anfestiria) *
  • Ճամայկա - Ուսուցչի օրը
  • Ռուսաստան - Մոսվայի գերբի և դրոշի օրը
  • Ռուսաստան - Սպիտակ ասպետին հանդիպելու օրը
  • Սիրիա - Նահատակների օրը 
  • Ուկրաինա - Հետևազորի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ։
2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:
2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նա­խա­գահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։
2001
- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը:

  • Մի­ջազ­գա­յին տիեզե­րա­կան կա­յա­նից «Սո­յուզ TM-31» տի­ե­զե­րա­նա­վով Եր­կիր վե­րա­դար­ձան նա­և ռուս տի­եզե­րագ­նաց­ներ Տուլ­գատ Մու­սա­բա­ևը և Յու­րի Բա­տու­րի­նը: Թռիչ­քի ըն­թաց­քում նրանք հասց­րել էին մի քա­նի լու­սան­կար­ներ անել և օպե­րա­ներ լսել:

2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ:
1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։
1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։
1979 - Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ ստացավ «Ցասման ողկույզներ» վեպի համար։
1950 - 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնանում է։
1937 - Գերմանական մարդատար օդագնացության պարծանք «Հինդենբուրգ» դիրիժաբլը Նյու Ջերսիում գտնվող ռազմա-օդային բազաներից մեկում վայրէջք կատարելու պահին հրդեհվեց և տապալվեց։

  • Դիրիժաբլի մեջ գտնվող 97 մարդկանցից 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։

1918 - Ավարտվեց Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվեց կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։
1910 - Գևորգ V-ը դարձավ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքան։
1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսեցին թռչել։
1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։
1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։
1835 - Լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840 - Շրջանառության մեջ մտավ աշխարհի առաջին նամականիշը՝ «Սև պեննին»։
1833 - ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։
319 -
Առաքյալի հավասար սուրբ Նինոն կնքեց Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին։

  • Ուղղափառությունը դարձավ Վրաստանի պաշտոնական կրոն։

ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Անդրանիկ Ալեքսանյան, ուկրաինացի երգիչ
1986 - Դրիես Մերտենս, բելգիացի ֆուտբոլիստ
1985 - Քրիստոֆեր Էմանուել Փոլ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ 
1983 - Դանիել Ալվես, բրազիլացի ֆուտբոլիստ
1961 - Ջորջ Քլունի, ամերիկացի ճանաչված դերասան 
1953 - Թոնի Բլեեր, Մեծ Բրիտա­նիայի 73-րդ վարչապետը
1952 - Քրիստեան Ժան-Մարի Կլավյե, ֆրանսիացի դերասան, սցենարիստ 

  • Հայտնի է «Եկվորները» և «Ասթերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարերից։

1937 - Գուժ Մանուկյան, հայ դերասան 
1924 - Դեյվիդ Մարշալ Լենգ, կովկասյան հետախուզությունների պրոֆեսոր 
1922 - Վլադիմիր Էտուշ, ազգությամբ հրեա, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան 
1920 - Արսեն Համասփյուռյանց, թատերական գործիչ
1915 - Օրսոն Ուելս, ամերիկացի ռեժիսոր, դերասան 

  • Երկու «Օսկարի» դափնեկիր է։
  • Ուելսի ամենանշանակալի ֆիլմերն են «Քաղաքացի Քեյնը», «Չարի կնիքը», «Լեդին Շանհայից», «Պրոցես»։ 
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի ռեժիսորների ու քննադատների շրջանում անցկացրած 2 հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսոր։ 
  • Բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն ֆիլմերի ցանկում նրա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմն առաջին հորիզոնականում է։

1907 - Հրանտ Մանվելյան, արվեստի վաստ. գործիչ
1904 - Մաքս Մալլոուեն, անգլիացի հնագետ
1903 - Վահրամ Ալազան (Գաբուզյան), հայ գրող
1889 - Սթենլի Արթուր Մորիսոն, անգլիացի հրատարակիչ, տպագրիչ, պատմաբան և տպագրության տեսաբան
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող, դետեկտիի վարպետներից
1871 - Ֆրանսուա Օգյուստ Վիկտոր Գրինյար, ֆրանսիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
1870 - Ամադեո Ջանինի, ամերիկացի բանկիր
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող
1856 - Զիգմունդ Ֆրեյդ, բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր 

10 փաստ նրա կյանքից

  1. Ֆրեյդը շատ էր սիրում կոկաին: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:
  2. Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:
  3. Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:
  4. Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:
  5. Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:
  6. Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:
  7. Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:
  8. Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:
  9. Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:
  10. Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…

1856 - Ռոբերտ Պիրի, ամերիկացի ճանապարհորդ, Արկտիկայի ամերիկացի հետազոտող
1823 - Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, գերմանացի փիլիսոփա, գեղագետ, լրագրող
1758 - Մաքսիմիլիան Ռոբեսպիեր, ֆրանսիացի հեղափոխական գործիչ 
1683 - Ջոնաթան Ուայլդ, 18-րդ դարի անգլիացի հայտնի հանցագործ