Պատմության այս օրը. նոյեմբերի 22
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Երաժշտի միջազգային օրը (International Musician Day) *
- Որդիների միջազգային օրը (International Son Day) *
- Բյուրեղապակե գանգի համաշխարհային օրը (Crystal Skull World Day) *
Ազգային
- Ալբանիա - Ալբանական այբուբենի օրը *
- ԱՄՆ - Ջոն Քենեդիի հիշատակի օրը (Day of Remembrance for President John F. Kennedy) *
- ԱՄՆ - Կիրակնօրյա զարթոնք (Stir Up Sunday) *
- ԱՄՆ - Մարդասիրական ընկերության տարեդարձի օրը (Humane Society Anniversary Day) *
- ԱՄՆ - Լոռամրգով սոուսի ազգային օրը (National Cranberry Relish Day) *
- ԱՄՆ - Քո սեփական երկիրն ստեղծելու ազգային օրը (National Start Your Own Country Day) *
- ԱՄՆ - Ավտո քշելու օրը (Go For A Ride Day) *
- ԱՄՆ - Բռնության դեմ պայքարի ազգային օրը (National Stop the Violence Day) *
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Ծառատունկի օրը
- Գվինեա - Ներխուժման օրը *
- Գերմանիա - Ննջեցյալների կիրակի (Totensonntag) *
- Իսրայել - Բեն Գուրիոնի օրը *
- Լիբանան - Անկախության օրը
- Կոստա Ռիկա - Ուսուցչի օրը
- Հայաստան - Բանկային աշխատողի օրը *
- Ղրղզստան - Դատախազության աշխատողի օրը
- Ճապոնիա - Լավ զույգերի օր *
- Մեքսիկա - Սուրբ Սեսիլիա տոնը (Fiesta դե Santa Cecilia) *
- Մոնակո - Սուրբ Սեսիլիայի օրը *
- Ռուսաստան - Հոգեբանի օրը *
- Ռուսաստան - Բառարանների և հանրագիտարանների օրը *
- Ռուսաստան - Խնամատար ընտանիքի օրը *
- Ռուսաստան - Սրճարանում տաքանալու օրը *
- Ռուսաստան - Բևեկնախեժի երկրպագուների օրը *
- Սինգապուր - Տատիկների և պապիկների օրը
- Վենեսուելա - Հոգեբանի օրը *
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Ուկրաինայում սկսվեց «Նարնջագույն հեղափոխությունը»։
2003 - Նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ընդդիմախոսները Թբիլիսիում գրավեցին Վրաստանի խորհրդարանը:
1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
1990 - Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը հայտարարեց իր հրաժարականի մասին:
1987 - Չիկագոյում տեղի ունեցավ հեռուստատեսության եթերում ներխուժման ամենահայտնի դեպքը:
- WGN-TV ալիքում երեկոյան նորությունների ցուցադրման ժամանակ էկրանին 20 վայրկյան հայտնվեց «Max Headroom» գիտաֆանտաստիկ սերիալի հերոսի դիմակով մարդը։
- Եթեր ներխուժած չարագործը չի հայտնաբերվել։
1986 - Մայք Թայսոնը նվաճեց գերծանր քաշային կարգում WBC տիտղոսը՝ դառնալով բռնցքամարտի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը:
1968 - «Բիթլզ» խումբը թողարկեց The White Album ալբոմը։
1966 - Իսպանիայի խորհրդարանն ընդունեց գեներալ Ֆրանկոյի առաջարկած նոր Սահմանադրությունը:
1963 - Դալասում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
1960 - Զապորոժիեի «Կոմունար» գործարանը (այժմ ՝ «Ավտոզազ» ԲԸ) թողարկեց «Զապորոժեց» փոքրածավալ մարդատար ավտոմեքենաների առաջին խմբաքանակը։
1946 - Անգլիայում վաճառքի են հանվել առաջին գնդիկավոր գրիչները։
1938 - Հարավաֆրիկյան ափին որսացին անհետացած համարվող նախապատմական ցելականտ ձուկը (լատ. coelacanth)։
1936 - ԽՍՀՄ-ում Սովնարկոմի որոշմամբ թույլատրվում է արհեստական աբորտը, եթե հղիության շարունակությունը սպառնում է մոր կյանքին:
1928 - Փարիզում տեղի ունեցավ Մորիս Ռավելի «Բոլերո» նվագախմբային պիեսի առաջին կատարումը:
1927 - Պարսկաստանը հայտարարում է իր իրավունքները Պարսից ծոցի Բահրեյն կղզու վրա։
1922 - Յոզեֆ Վիրտից հետո Գերմանիայի նոր կանցլեր է դառնում Վիլհելմ Կունոն:
1917 - Կանադայում կազմավորվեց Հոկեյի ազգային լիգան (NHL):
1909 - Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրները ձեռնարկեցին աերոպլանների արտադրության առաջին ընկերությունը:
1906 - Ռուսաստանում սկսվեց ագրարային բարեփոխումը:
1621 - Լոնդոնի Սբ Պողոսի տաճարի վանահայր նշանակվեց անգլիացի ականավոր բանաստեղծ Ջոն Դոնը։
1604 - Իսպանիայի 26-ամյա թագավոր Ֆիլիպ III-ը, որի օրոք պալատական էթիկետը հասցվել էր աներևակայելի կատարելության, այրվեց բուխարու մոտ, որովհետև չկարողացան գտնել այն միակ Գրանդին, որն իրավունք ուներ տեղաշարժել թագավորի աթոռը։
1497 - Պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման անցավ բարի Հույսի հրվանդանով:
ԾՆՎԵԼ ԵՆ
1989 - Քրիս Սմոլինգ, անգլիացի ֆուտբոլիստ
1987 - Մարուան Ֆելաինի, բելգիացի ֆուտբոլիստ
1984 - Սքարլեթ Յոհանսոն, ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի
1982 - Չարլին Չոյ, կանադայա-հոնգքոնգցի երգչուհի և դերասանուհի
1982 - Հայկ Գյոլչանյան, Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող ռեժիսոր
1962 - Վիկտոր Պելևին, ռուս ֆանտաստ գրող
1942 - Լեոնիդ Ազգալդյան (զ. 1992), հայ ֆիզիկոս և ռազմական գործիչ
1930 - Կիմ Երիցյան (մ. 2010) դերասան
1929 - Սևակ Արզումանյան (մ. 2004) հայ գրականագետ
1913 - Բենջամին Բրիթեն (մ. 1976), անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
1909 - Դավիթ Խզմալյան (մ. 2001) հայ խորհրդային էներգետիկ
1907 - Գուիդո Մազետտի (մ. 1993) իտալացի ֆուտբոլիստ, դարբասապահ
1903 - Հենրի Գաբրիելյան (մ. 1981), փիլիսոփա
1902 - Հայկ Աբաղյանց (մ. 1964) հայազգի խորհրդային ջերմատեխնիկ
1897 - Աստղիկ Երամյան, հայ խորհրդային դերասանուհի
1881 - Էնվեր փաշա (սպանվել է 1922), թուրք քաղաքական գործիչ
1873 - Հակոբ Մանանդյան (մ. 1952), հայ պատմաբան, բանասեր և աղբիւրագետ
1869 - Անդրե Ժիդ (մ. 1951) ֆրանսիացի գրող և դրամատուրգ
1861 - Դանիել Բեկ-Փիրումյան (մ. 1921) հայ ռազմական գործիչ
1787 - Ռասմուս Ռասկ (մ. 1823), դանիացի լեզվաբան և բանասեր