«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 6

Պատմության այս օրը. փետրվարի 6

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սաամիների միջազգային օրն է (Sami National Day) *
  • Կանանց սեռական օրգանների հաշմանդամային վիրահատությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականության միջազգային օրը (International Day of Zero Tolerance for Female Genital Mutilation) *
  • Բոբ Մառլեյի օրը (Bob Marley Day) *
  • Բարմենի միջազգային օրը (International Bartender s Day) *
  • Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը *

Կրոնական

  • Զրադաշտականություն - Սարոշի Տոնը *
  • Կաթոլիկություն - Սուրբ Ամանդի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Պողոս Միկայի հիշատակը
  • Ուղղափառություն - Երանելի Քսենիա Պետերբուրգցու հիշատակը
  • Ուղղափառություն - Բաբելոն Սիցիլիացու և նրա Տիմոթեոս և Ագապիա աշակերտների հիշատակը

Ազգային

  • ԱՄՆ - Ռոնալդ Ռեյգանի օրը (Ronald Reagan Day) *
  • ԱՄՆ - Ուտելիքի փայտիկների ազգային օրը (National Chopsticks Day) *
  • ԱՄՆ - Կաղ բադի օրը (Lame Duck Day) *
  • Դանիա - Արքայադուստր Մարիամի տարեդարձը (birthday of Princess Marie) *
  • Թայլանդ - Մուայ Թայ  ազգային բռնցքամարտի օրը (National Muay Thai Day) *
  • Կանադա - Պարենային ազատության օրը (Food Freedom Day) *
  • Նիուէ - Վայտանգի օրը
  • Նոր Զելանդիա - Վայթանգի օրը (Waitangi Day) *
  • Ջամայկա - Բոբ Մառլիի օրը
  • Ռուսաստան - Ակսինին օրը *
  • Ռուսաստան - Մտքի տոն *
  • Ռուսաստան - Աստիճանների օրը *
  • Տաջիկստան - Ոստիկանության օրը
  • Տոկելաու - Վայթանգի օրը
  • Ֆինլանդիա - Սաամի ժողովրդի օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Աղմկահարույց սպանություններ. ՌԴ Սամարայի մարզում Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը:

  • Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել:
  • Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

2000 - Տարյա Հալոնեն դառնում է Ֆինլանդիայի առաջին կին նախագահը։
1997 - Էկվադորի կոնգրեսը երկրի նախագահ Աբդալ Բուկայրմային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու կողմ քվեարկեց՝ այդ պաշտոնում նրա մտավոր անհամապատասխանության հիմնավորմամբ։
1958 - Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ:
1933 - Ռուսաստանի Դաշնության Յակուտիա հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ − 67,7 °C:
1900 - Առաջին անգամ ծովից տրվեց ռադիոազդանշան վտանգի մասին:
1819 - Հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը:
1813 - Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան:
1643 - Հոլանդացի ծովագնաց Աբել Տասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեախումբը:
1626 - Լյուդովիգ XIII-ը Ֆրանսիայում արգելեց դուելները:


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Քրիսթալ Ռիդ, ամերիկացի դերասանուհի և մոդել
1962 - Էքսլ Ռոուզ, Guns N' Roses և AC/DC ռոք խմբերի վոկալիստ 
1945 - Բոբ Մառլի, ռեգի ոճի երգիչ 

  • Հայտնի երգերն են «No Woman, No Cry», «I Shot The Sheriff», «Don't Worry Be Happy», «A LaLaLa Long»։

1939 - Սիմոն Աչիկգյոզյան, Արցախյան ազատամարտի հերոս
1932 - Ֆրանսուա Տրյուֆո, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի հիմնադիրներից 

  • Նրա նկարահանած ֆիլմերից «Ամերիկյան գիշերը» արժանացել է «Օսկարի»։ Տրյուֆոյի ֆիլմերից մեկում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» («Tirez sur le pianiste») գլխավոր դերում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն է։
  • Ինգմար Բերգման․ «Ես շատ էի սիրում Տրյուֆոյին, հիանում էին նրանով։ Այն, թե ինչպես է նա վարվում հանդիսատեսի հետ, ինչպես է պատմություն պատմում, կախարդում ու գրավում։ Դա նման չէ իմ գործելաոճին, բայց հիանալի է աշխատում»։
  • Մարտին Սկորսեզե․ «Տրյուֆոյի կիրքը կինոյի նկատմամբ կենդանություն էր տալիս նրա նկարած բոլոր ֆիլմերին, բոլոր կադրերին ու բոլոր տեսարաններին»։
  • Վուդի Ալեն․ «Ինձ միշտ շատ դուր է եկել այն, ինչ անում էր Տրյուֆոն։ Նա հիանալի ռեժիսոր էր։ Նրա որոշ ֆիլմեր ես օրինակելի եմ համարում»։

1923 - Լևոն Մարգարյան, հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
1911 - Ռոնալդ Ռեյգան, ԱՄՆ 40-րդ նախագահ 

  • Երիտասարդական տարիներին եղել է դերասան և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։ Եղել է նաև ռադիոհաղորդավար։

1887 - Գայ (Հայկ Բժշկյանց), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար 
1877 - Դերենիկ Դեմիրճյան, հայ դասական գրող 

1537 - Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մ. 1598 թ.)