«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱԻ նախարար. Փլատակների տակ 56-ամյա տղամարդ կա (ուղիղ)

ԱԻ նախարար. Փլատակների տակ 56-ամյա տղամարդ կա (ուղիղ)

Ռայնիսի փողոցում մասնակի փլուզված քառահարկ պանելային շենքի փլատակների տակ, նախնական տվյալներով, մեկ բնակիչ է շարունակում մնալ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ այժմ վերամբարձ կռունկով պատրաստվում են հեռացնել վրայի պանելները, որից հետո փրկարարները հստակ կհասկանան քաղաքացու գտնվելու վայրն ու առաջացած ճեղքով կմտնեն՝ օգնելու:

Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 56 տարեկան տղամարդ է, բնակվել է երրորդ հարկում:

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությամ մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը:

Տուժողներից մեկը կին է, նա գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: