«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Քաղաքապետարանը գործում է բացառապես համայնքի շահերից»

«Քաղաքապետարանը գործում է բացառապես համայնքի շահերից»

Մամուլում այսօր շրջանառվում է տեղեկատվություն, թե քաղաքապետի որոշմամբ, իբր, «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցների «վտարում են զբաղեցրած տարածքից»: Այս կապակցությամբ ուզում եմ միանգամից նշել, որ քաղաքապետարանը որեւէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որեւէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի:

Խնդիրը հետեւյալն է.

Երեւանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով օրերս ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներոով:
Մասնավորապես, ս.թ. փետրվարի 21-ին ծանուցումներ են ուղարկվել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց:: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, սննդի օբյեկտներ, լրատվամիջոցներ եւ այլն, ինչպես նաեւ շահույթ չհետապնոդ այլ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, կառավարական հիմնարկներ (!), լրատվամիջոցներ եւ այլք:

Քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետեւ, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձեւերը եւ պայմանները:

Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքը անհատուց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորեւ բերված փաստաթղթերում նշված «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչուր դեպքով կկայացվի որոշում:

Ավելորդ է նշել, որ գործընթացը լրատվամիջոցների աշխատանքի պայմանները վատթարացնելու կամ, առավելեւս, «ի պատասխան քննադատության» լրատվամիջոցին քաղաքական հետապնդման ենթարկելու հետ որեւէ աղերս չունի եւ չի կարող ունենալ: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ, ինչպես նշեցինք, ծանուցումներ են ուղարկվել 27 կազմակերպությունների եւ անձանց, այդ թվում՝ կառավարական հիմնարկների: 

Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումն ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից: Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց եւ թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում մեդիան առանց որեւէ խոչընդոտի քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն է ստացել, եւ որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին: Մի բան, որը (վստահ եմ, լրագրող ընկերներս կհաստատեն), նախկինում երբեք չի եղել:

Հակոբ Կարապետյան