«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Քոչարյանի գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ ներկայացնում

Քոչարյանի գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ ներկայացնում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց ընդմիջվեց: 

Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին, քանի որ «դատավորի որդիները մտերիմ հարաբերությունների մեջ են Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ»։

Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է։ Ըստ Օրբելյանի՝ որոշում կայացնելու համար 2-3 ժամ կպահանջվի։

Դատախազությունը միջնորդության դեմ առարկել է: Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր: Որից հետո գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն