Արցախ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է բողոքի ցույցերը Հայաստանում
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերն իրավիճակի ապակայունացման չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում եւ չեն սպառնա երեք երկրների ղեկավարների միջեւ տարածաշրջանի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի դրույթների իրագործմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հույս ունենք, որ Հայաստանում իրադարձությունները իրավիճակի ապակայունացմանը չեն հանգեցնի, ինչն այդ թվում կսպառնա ստորագրված հայտարարությանը»,- ասել է Ռուդենկոն: