«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին մեղադրանք է առաջադրվել

«Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին մեղադրանք է առաջադրվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին՝ Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Արամայիս Պետրոսյանին և Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշով, «Ազատության»-ը փոխանցել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ, նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:

Հիշեցնենք. Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց«Ռեստարտ» նախաձեռնության անդամների և ՀՀ մախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ:

Նարեկ Մալյանը  «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

«Ռեստարտի»-անդամները հրապարակել էին Մալյանին աղբարկղ նետելու փորձի  տեսանյութը և ասում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու։