Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է, ճշտված տվյալներ կան մեկ զոհվածի մասին
![Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է, ճշտված տվյալներ կան մեկ զոհվածի մասին](/_nw/114/47519479.png)
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների արդյունքում դադարեցրել են երկու երկրների սահմանին մեկնարկած մարտական բախումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հեռախոսային բանակցությունների արդյունքում ադրբեջանական և հայկական կողմերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Այժմ Քիլիսալի լեռան շրջանում մարտական բախումները դադարեցված են, իրադրությունը կարգավորվել է և գտնվում է հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի Հայկական կողմը կորուստներ ունի։
Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է
Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։