Հայկական կողմն ունի 15 զոհ․ Աղաջանյան

Կարևոր 16.11.2021   18:34   195

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը»,- ասել է նա։

Ըստ ՀՀ ՊՆ-ի ՀՀ ԶՈՒ գերեվարվել են  հայ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։ Ընթանում են տեղային մարտեր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զոհեր, գերիներ.ռազմագերիներ, էդուարդ Աղաջանյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon