«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Սամվել Աբրահամյան. Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, այն կարող է կրկնվել

Սամվել Աբրահամյան. Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, այն կարող է կրկնվել

Մարտի 1-ի դասերը կարևոր են պետության ապագան կառուցելու համար, նշում է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

«Մարտի 1-ի ոճիրը աննախադեպ էր. առաջին անգամ ՀՀ իշխանությունը կրակ բացեց սեփական ժողովրդի վրա: Ամբողջ պետական մեքենան ներգրավված էր Մարտի 1-ի հանցագործության մեջ:

Եթե Մարտի 1-ի ոճիրը չբացահայտվի, այն կրկնվելու հնարավորություն ունի: Մարտի 1-ի էջը փակված չէ, գտնվում ենք գրեթե նույն վիճակում, ինչ մինչև 2019-ը»:

Սամվել Աբրահամյանը խոսել է նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«...Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Ուկրաինայում, դա նոր երևույթ չի, դա Ռուսաստան-արևմուտք հակամարտության հերթական դրսևորումն է: Սա բուն Ուկրաինայի հետ կապ ունի այնքանով, որքանով իրենց տարածքում է կատարվում: Խորքային առումով Ուկրաինան տվյալ դեպքում օբյեկտ է այդ հակամարտության, նա սուբյեկտ չի իրականում: Հակամարտությունը գնում է շատ ավելի գլոբալ մասշտաբով:

...Քանի որ սա աշխարհաքաղաքական հակամարտություն է, հետևաբար նա չունի իդեոլոգիական բովանդակություն: Իրականում այստեղ արժեքների պայքար գոյություն չունի: Սա կոնկրետ քաղաքական շահերի բախում է:

...Հայաստանը այս իրադարձությունների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի:

...Հայաստանը, ինչպես նաև շատ ու շատ երկրներ, գործ է ունենալու այս հակամարտության հետևանքների հետ: Այսինքն` մենք հետևանքներ կրող ենք լինելու: Հետևաբար, Հայաստանի քաղաքական ուժերի, առաջին հերթին` իշխանությունների և ԱԺ-ում գործող ընդդիմության համար շատ կարևոր է հիմա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, գնահատել հնարավոր հետևանքները և, բացասական հետևանքների առկայության դեպքում, ունենալ սեփական պլանը` դրանք չեզոքացնելու համար...»:

2022թ.

Ամբողջական՝ 1in.am-ի տեսանյութում.