Սամվել Մարտիրոսյան. Երբ կառավարական կորտեժն անցնում էր, ոստիկանները, կարծես, հոգեկան խանգարում ունեցող լինեին
Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում, ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։
Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի», նշել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ այսօր Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարը տեղի է ունեցել 18:30-ի հատվածում, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան «Պրադո» ջիպը հարվածել է հղի կնոջը և դեպքի վայրից հեռացել առանց օգնություն ցուցաբերելու:
Վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է: Պտղին ևս չի հաջողվել փրկել: