Տարածաշրջան
Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Սիրիայի երկու քաղաքներում նոր երկրաշարժի պատճառով շենքեր են փլուզվել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հալեպ քաղաքում վեց մարդ է տուժել, հայտնում է SANA գործակալությունը`հղում անելով քաղաքի հիվանդանոցում գտնվող իր աղբյուրին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Թուրքիայում տեղի ունեցած նոր երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Կիպրոսում և Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով 21։04-ին։