Պաշտոնական
Սկսվել է Լիլիթ Գալոյանի հայցի քննությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ վարչական շրջանի նստավայր) սկսվել է շախմատի միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայցի քննությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի գլխավորած շախմատային ֆեդերացիայի ապօրինի, կեղծ փաստաթղթերի հիման վրա կայացված որոշումների։
Հիշեցնենք, շախմատի կանանց հավաքականի կազմավորման կարգում ապօրինի փոփոխությունների հետեւանքով Լիլիթ Գալոյանը դուրս էր մնացել հավաքականի կազմից հղի վիճակում։ Ասել է, թե Սերժ Սարգսյանի գլխավորած կառույցը հղի կնոջ դեմ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ է կայացրել։
Գալոյանի ներկայացուցիչն է փաստաբան Նորայր Նորիկյանը։