«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյանը հորդորում է պաշտոնանկ անել Ա. Սիմոնյանին՝ փրկելու համար Հայաստանի գեթ մնացած հեղինակությունը

Տեր-Պետրոսյանը հորդորում է պաշտոնանկ անել Ա. Սիմոնյանին՝ փրկելու համար Հայաստանի գեթ մնացած հեղինակությունը

Իհարկե «ներողությունը» բավարար չէ։ Բավարար չէր լինի նաեւ այն դեպքում, եթե Ա. Սիմոնյանը դիմեր այն մարդուն, ում նվաստացրել, թիկնապահների միջոցով բռնության ենթարկել ու թքել է նրա երեսին։

Առաջին նախագահի հոդվածում  «խայտառակությունը» պետության նկատմամբ վերաբերմունքին է վերաբերում, ոչ միայն ներսում, այլ նաեւ դրսում՝ այս պահին Հայաստանը ներկայացնող իշխանության դեմքով։

Նման, նույնիսկ պատշաճ ներողությունը ոչ մի կերպ չի կարող փոխել միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող այս մարդու նկատմամբ ամոթալի նման արարքի հիմքով ենթադրելի վերաբերմունքը։ Նույն այդ վերաբերմունքը, բնականորեն, պետք է տարածվի նրան հանդուրժող ողջ իշխանության ու, ի դեմս նրանց, նաեւ Հայաստանի՝ որպես միջազգային սուբյեկտի վրա։

Ահա թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե ներողություն խնդրելու մասին է խոսում, ոչ թե կոչ է անում այս պաշտոնյայի հրաժարականը պահանջել, այլ նույն այդ իշխանությանը հորդորում է պաշտոնանկ անել Ա. Սիմոնյանին՝ փրկելու համար իրենց եւ, ի դեմս իրենց՝ Հայաստանի, որպես պետության, որպես միջազգային սուբյեկտի, գեթ մնացած հեղինակությունը։

 Աշոտ Սարգսյան

Նշենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  իշխող թիմին հորդորել է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել:

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: