Տեսանյութի հետ կապված՝ ոստիկանությունում համապատասխան գործողություններ են կատարվում
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Մերսեդես»-ի վարորդը ծեծում տաքսու տարեց վարորդին:
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեսանյութին հետ կապված ոստիկանությունում համապատասխան գործողություններ են կատարում։
«Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա։
Դեկտեմբերի 26-ին սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Մերսեդես»-ի վարորդը Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո հարվածներ հասցնում տաքսու տարեց վարորդին, նրան գետնին տապալում, այնուհետև շարունակում ընկած տեղը ոտքով հարվածներ հասցնել: