«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Տղաս անմահացավ». Լուսանկարի հերոսը` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է

«Տղաս անմահացավ». Լուսանկարի հերոսը` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է

Արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի ու լայն տարածում ստացած լուսանկարի հերոսը` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է։ Լուրի մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է տղայի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։

Լուսանկարը լայն տարածում է ստացել ոչ միայն սոցցանցերում, հայկական լրատվամիջոցներում, այլ նաև միջազգային մամուլում։

«Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված: Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը հայրենիքն էր»,–գրել է տղայի հայրը։

Նա ասել է, որ իր վիշտը ծանր է, բայց հպարտությունն ավելի մեծ է, որ մերօրյա իրական հերոսի հայրն է: Արտակ Հովհաննիսյանը նշել է նաև, որ գիտակցում է՝ իր Ալբերտը միայն իր հերոսը չէ, նա բոլորինը, նաև ներկա ու ապագա սերունդների հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...

Ալբերտի հայրը դեռ հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ արդեն քանի օր է` տղայից որևէ լուր չունեն։


«Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:
Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,- գրել է հերոսի հայրը: