«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. Վեթինգի հիմնական նպատակը պատուհաններից մտած դատավորներից ազատվելն է

Տիգրան Եգորյան. Վեթինգի հիմնական նպատակը պատուհաններից մտած դատավորներից ազատվելն է

Վեթինգի հիմնական նպատակը պատուհաններից մտած դատավորներից ազատվելն է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ այն որակելով հետաքրքիր ու պատասխանատու փուլ։

«Հիմա շատ հետաքրքիր փուլ է և շատ կարևոր ու պատասխանատու փուլ է՝ առնվազն նախկին մի որոշ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների, կամ տեղի ունեցած արդարադատության վերանայման, վերափոխման։ Սա առհասարակ արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում ես կուզեի նայել, որտեղ պետք է առանձնացնել հիմնական բարեփոխման զանգվածն, այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու, այն գործիքները, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու, և դրա բաղադրիչը՝ վեթինգը։ Որպեսզի դու ունենաս լավ մեքենա, դու պետք է դրա դետալները համապատասխանաբար համապատասխանեցնես էդ մեքենայի պարամետրերին։ Այս վեթինգի հիմնական նպատակը, որքան էլ որ զավեշտալի կդիտվի, պատուհաններից մտած դատավորներից ազատվելն է», - ասաց փաստաբանը։

Եգորյանը նշեց՝ վերահսկելով դատավորների մասնագիտական մրցույթներն ու հարցազրույցներն ուղղակի խայտառակ արդյունքներ են արձանագրում։

«Մինչև հիմա ԲԴԽ-ում, օրինակ, դատավորի թեկնածու կին հավակնորդներին հարցնում են՝ «Դուք որոշումներն ինքնուրո՞ւյն եք կայացնում, թե՞ Ձեր ամուսնուն ենթարկվելով», կամ որոշ կին դատավորների, ովքեր դեռ ամուսնացած չեն, հարցնում են՝ «իսկ որ ամուսնանաք, ինքնուրո՞ւյն եք որոշում կայացնելու»։ Խայտառակություն է։ Էս նշանակում է, որ էս մարմինը չի կարող իրականացնել բոլոր այն գործառույթները, որ իր առջև դրված են։ Սա օրինակներից մեկն է, բայց էս հակակշռման հնարավորությունը կա՝ այնպիսի հանձնաժողովի ստեղծման, որը որ կիրականացնի այդ զտման և նոր մրցութավորման գործընթացը», - ասաց Եգորյանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.