«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. «Բանալու անցքից նայողները»

Տիգրան Պասկևիչյան. «Բանալու անցքից նայողները»

Ալիք Մեդիա. «...Բանալու անցքից երեւում է մասը, լավագույն դեպքում՝ դրվագը, բայց ոչ երբեք ամբողջը։ Դուռը, որ վերը նշվածները դրել էին ապստամբ հրապարակում հասունացած քաղաքական գործիչների եւ ժողովրդի միջեւ, հենց նրա համար էր, որ ամբողջը չերեւար, որ մարդիկ մնային բանալու անցքի հույսին։

Իսկ բանալու անցքն ավելի շատ ենթադրություն է հաղորդում, քան մտածելու նյութ։

Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է ժողովրդի եւ իր ընկերների հետ հանգրվան առ հանգրվան առաջ տարել շարժումը (Վանոն՝ 88-ի փետրվարի հենց առաջին օրերից)։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Բա ընտրությունները կեղծեց»՝ դույզն-ինչ պատկերացում չունենալով ընտրություններում նրա մասնակցության ու դերի մասին։

Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է, 1992-ին ներքին գործերի նախարար դառնալով, երկիրը զերծ պահել քաղաքացիական պատերազմի վտանգից։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Բա քաղաքական սպանությունները», կարծես հենց նոր է դուրս եկել դատավորի խորհրդակցական սենյակից։

Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է ՆԳ ուժերով պաշտպանության կարեւոր խնդիրներ ստանձնել։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Ում ուզում, երբ ուզում միլպետ էր նշանակում»՝ չհասկանալով, որ համակարգում հաճախակի այդ փոխատեղումներն էին դիմադրում ներհամակարգային ասպատակություններին։ Եվ եթե հենց 1992-ից մինչ օրս ունենք ապահով քաղաք, ապահով փողոց (փառք Աստծո, անհերքելի է), առաջին հերթին նրա ստեղծարար (կրեատիվ, գուցե կոպիտ կրեատիվ) մոտեցման արդյունքն է։

Այսօր Վանոյի օրն է։ Իր համար արդեն՝ ոչինչ, մեր եղերական օրը։ Դրա համար եմ Վանոյի օրինակով խոսում բանալու անցքից նայելու կործանարարության մասին։ Այլ դեպքում ուղիղ ու կարճ կասեի, որ Ղարաբաղյան շարժման շահած-պահած Հայաստանն ու Արցախը մնացին բանալու անցքում։ Ու հիմա նայելու տեղ է՛լ չկա։

Տիգրան Պասկևիչյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: