Թքաբերան Ալեն Սիմոնյանի հռչակը տարածվել է նաև Չինաստանում և Հնդկաստանում. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Նույնիսկ միլիարդանոց Հնդկաստանում են զարմացել, որ պետության խորհրդարանի ղեկավարը կարող է նման արարք թույլ տալ:
Republicworld.com պարբերականը մի ամբողջ հոդված է նվիրել Ալեն Սիմոնյանին: Հնդկական պարբերականը մանրամասն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, գրել, որ չնայած խորհրդարանի խոսնակը ներողություն է խնդրել, բայց հայ հանրությունը պահանջում է, որ նա թողնի պաշտոնը:
«Միջադեպի հրապարակայնացվելուց հետո ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն անդամի վրա մեծ ճնշում գործադրվեց: Հայաստանի իշխանությունների ներկայիս վիճակը խախուտ է 2020թ. պատերազմում Ադրբեջանից կրած պարտությունից հետո: Պատերազմը ծանր հետք թողեց երկրի վրա՝ խորացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի զգալի տարածքների զիջում, շատ քաղաքացիներ համարում են դավաճանության ակտ»,- գրել է պարբերականը:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: