Կարեվոր
Թշնամին կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երեկ էլ` ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 2-ին` մեկ օրվա ընթացքում 2 անգամ ապատեղեկատվություն է տարածել, իբր հայկական դիրքերից կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ն հերքել էր այդ լուրերը, շեշտելով, որ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում: