Խոսք
Վահրամ Աթանեսյան. Դա ձեր մոդելը և ձեր խիզախումը չէր, 90-ականների Հայաստանի՜նն էր
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կարդում եմ, որ «Արցախում պետք է վերադառնալ 90-ականների մոդելին»։
Լու՞րջ։ Վերադարձեք, բայց դրա համար պետք է ունենալ 90-ականների Հայաստան։ Հաս-կա-նա-լի՞ է։ Դա ձեր մոդելը եւ ձեր խիզախումը չէր, Հայաստանի՜նն էր։
Եթե կարող եք՝ վերադարձրեք 90-ականների ինտելեկտուալ, քաղաքակիրթ, բանակցունակ եւ միջազգային իրավիճակին լիովին ադեկվատ Հայաստանը»։