«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՎԱՆՈ. «Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում»

ՎԱՆՈ. «Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում»

Լուսանկարում՝ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք (նոյեմբերի 16,2021թ ), Եռօրյա պատերազմ (սեպտեմբերի 13, 2022թ.)

Վանո Սիրադեղյանն այս տողերը գրել է 2001 թվականին.

«...Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։ Ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից։ Հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես․ դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ:

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... Բայց դա արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»։

***

«...Քարտեզի տեսքը մատուցում եմ, այո, չարախնդալու համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա հայ քաջասրունք քաղաքական միտքը (քաջասրունք, որովհետեւ մտածում է, միշտ, լավագույն դեպքում՝ ոտքով), այդ միտքը ոչ մի ձեւ չկա մոտեցնելու … ո´չ, ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավո՜ր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է...

Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։

Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը...

Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում...»։

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»